Aside

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ – ГЕРОИ АРМЕНИИ – HEROES OF ARMENIA

40-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի շախմատի ազգային հավաքականը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը` լարված պայքարում առաջ անցնելով Ռուսաստանի, Ուկրաինայի և Չինաստանի հավաքականներից: Ջերմորեն շնորհավորում եմ մեր շախմատիստներին այս փայլուն հաղթանակի կապակցությամբ և ցանկանում նորանոր հաջողություններ:

Сборная Армении завоевала чемпионский титул на 40-ой всемирной шахматной олимпиаде, в напряженной борьбе опередив сборные России, Украины и Китая. Поздравляю наших шахматистов с этой блистательной победой и желаю дальнейших успехов!

Armenian team won the champion title for the 40th World Chess Olympiad, in a tense struggle ahead of China’s, Russia and Ukraine national teams. I congratulate our players with this glorious victory and wish continued success! 

Ապտակ ողջ ազգին

  Ակնհայտ է, որ Սաֆարովին հարևան երկրին փոխանցելով և նրան ներում շնորհելով մեր ազգին և պետությանը հասցվել է ապտակ, որը անհետևանք թողնել չի կարելի: Չեմ կարծում, որ Հունգարիայի իշխանությունները չգիտեին, որ Ադրբեջանում հայտնվելուն պես մարդասպանին ներում է շնորհվելու, հետևաբար, նման քայլի Հունգարիան չէր գնա նախապես չքննարկելով այն ՆԱՏՈ-ի և Եվրամիության պատասխանատուների հետ: Դրա ապացույցներից մեկը այն է, որ մինչ այս պահը կատարվածի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել միայն Բարաք Օբաման, այն էլ ոչ անձամբ, այլ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Թ. Վիթորի շուրթերով: Հիմա ի՞նչ պետք է անի Հայաստանը: Գտնում եմ, որ տվյալ դեպքում շատ մեծ սխալ կլինի բավարարվել միայն դիվանագիտական հարաբերությունների խզմամբ Հունգարիայի հետ: Հարցը պետք է բարձրացնել բոլոր հնարավոր ատյաններում, ի դեպ` ինչպես պաշտոնական Երևանի, այդպես էլ Սփյուռքի բոլոր կառույցների կողմից: Կարծում եմ, գոնե մեկ անգամ կարելի է մոռանալ դիմություն-ընդդիմություն խաղերի, գործադիրում կուսակցական պաշտոն ունենալ-չունենալու և անձնական վեճերի մասին. ապտակը ողջ ազգին է հասցվել և եթե միասնական չլինենք և չարձագանքենք հիմա, ապագայում կարող ենք հույս չունենալ, որ ինչ-որ հարցում մեր կարծիքի հետ մեկը հաշվի կնստի: Մյուս կողմից, այս ամբողջ պատմության մեջ չեմ հասկանում, թե ինչով է զբաղված եղել արտաքին գործերի նախարարությունը: Չեմ ուզում անցնել անձերի, բայց վերջերս մեզ ուղղակի հետապնդում է ոչ հայանպաստ որոշումների և քայլերի մի անհասկանալի շղթա, որպիսի պայմաններում անգամ քաղաքականությունից շատ հեռու մարդկանց մոտ սկսում են հարցեր առաջանալ կապված արտգործնախարարության ղեկավար կազմի պաշտոնեական պիտանելիության հետ: Читать далее

Բանակցություններ, ելույթներ, տարօրինակ մտքեր

       Եվ այսպես, պատմության գիրկն անցավ իշխող կոալիցիա — ՀԱԿ հերթական՝ արդեն երրորդ հանդիպումը: Մինչ այդ Տեր-Պետրոսյանը հանրահավաքում արդեն հասցրել էր հայտարարել, որ «եթե առաջիկա մեկ–երկու ամսում իշխանությունները վերջնականապես չկողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, ապա ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի», և ՀԱԿ-ի օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ «Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»։ Читать далее