Երբ կփոխվի վերնախավը

7822Հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀԿ-ն պարտվի ընտրություններում: Այդ հարցին միանշանակ պատասխան չկա: Նայած` ո՞ւմ ենք «ՀՀԿ» անվանում: Եթե նկատի ունենք Աշոտյանին, Շարմազանովին կամ Արտակ Զաքարյանին, ապա, այո, զուտ տեսականորեն բացառված չէ, որ այդ անուն-ազգանուններով մարդիկ այլեւս չլինեն խորհրդարանում:  Բայց եթե խոսքն այն մասին է` արդյոք հնարավո՞ր է, որ փոխվի իշխող նոմենկլատուրան, ապա՝ ոչ, մոտ ժամանակներս նման բան տեղի չի ունենա: Եթե նույնիսկ մեծամասնություն հավաքի որեւէ այլ կուսակցություն, դա միեւնույն է` կլինի լայն իմաստով՝ «ՀՀԿ» («ՀՀՇ», «Կոմկուս»): Հայաստանում չկա «վերնախավերի փոփոխելիության» մեխանիզմ:

Читать далее

Реклама

Իշխանությունը կարո՞ղ է հաղթել իր ներսի հրեշին

    Այս օրերին իշխանական, քաղաքական, վերլուծական շրջանակներից լսվող հիմնական տեսակետն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարն անցնում է նոր մակարդակի: Իհարկե, դեռ կոնկրետ չէ, թե այդ նոր մակարդակը որն է, ինչ ճանապարհներով պետք է իրականացվի, մանավանդ որ Հայաստանի նախագահը «Պոզներ» հաղորդմանը հասկացրեց, որ մեր ուզած նոր մակարդակն ու իր պատկերացրած մակարդակը բոլորովին այլ են: Ինչեւէ: Բացվեց երկրորդ հարյուրամյակի էջը: Պետք է գնահատել, որ իրոք միջոցառումները կազմակերպվել էին մեծ որակով: Իրոք, կարողացավ Հայաստանն իր վրա մեծ ուշադրություն բեւեռել, այդ ուշադրությունը բեւեռեցին շատերը՝ Ֆրանցիսկոս պապը, Եվրոպական խորհրդարանի բանաձեւը, որին հաջորդեցին եվրոպական մի քանի խորհրդարաններ, Քարդաշյանը, նախագահների այցը, Թուրքիայի ջղաձգումները, Թանկյանի համերգը, համաշխարհային մամուլի ուշադրությունը:
Իսկ ի՞նչ պետք է անել այս աշխուժության հետ: Շատերին է հետաքրքրում հարցը, թե ինչ է լինելու հետո, որն է ճանապարհը: Читать далее

Ծառուկյանը և մյուսները

              Ժամանակին, երբ Գագիկ Ծառուկյանը դեռ ակտիվ քաղաքականությամբ էր զբաղվում, մենք քանիցս ասել ենք, որ նրա ելույթները, ըստ էության, շատ հեռու են քաղաքական լինելուց եւ ավելի շուտ բաժակա- ճառեր են հիշեցնում, քան կուսակցական-քաղաքական գործչի խոսք:  Այսօր, երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ չէ, նրա ելույթները նույնն են մնացել` իմ խոսքը գործ է, մի բան խոստանում եմ` երկուսն եմ անում, իմ նպատակն այն է, որ մարդիկ լավ ապրեն, աշխատանք ունենան, ընտանիքի հոգս հոգան, մնան երկրում… Եվ պիտի խոստովանեմ` այսպես, քաղաքականությունից դուրս, Ծառուկյանի խոսքն ավելի հասկանալի է, ավելի արժանահավատ, քան երբ այն դիտարկում էինք Հայաստանի քաղաքական կառուցվածքի` համակարգի շրջանակից ներս: Այլ խոսքով` Գագիկ Ծառուկյանը ճեղքել է այդ համակարգը եւ հայտնվել ազատ տարածության մեջ, որտեղ ունի գործողությունների եւ ծրագրերի լիակատար ազատություն: Читать далее

«Ուշադրություն, նորից եմ բացատրում»

 Վերջերս «Ноев ковчег» թերթից տեղեկացա, որ Հայաստանի ժողովուրդը, ըստ Գելափի հարցումների, ճանաչվել է աշխարհում ամենադժբախտը: Իսկ դա նշանակում է, որ հայ ժողովուրդը դժգոհում է ինքն իրենից եւ ամեն ինչից, ինչն էլ նշանակում է, որ նա տառապում է նեւրոզ հիվանդությամբ: Պետք չէ տրտնջալ, տրտունջն ամենամահացու մեղքերից է, որն անհետեւանք չի անցնի, եւ արդյունքում միջազգային ատյաններում մեր երկրի հանդեպ անհարգալից կվերաբերվեն: Մինչդեռ, եթե ԶԼՄ-ները լսեին խորհուրդս, որը տվել եմ 17 տարի առաջ «Իմ խոսքն առ խմբագիրներին» հոդվածում, եւ որոշակիացնեին առկա անորոշություններն ու առողջացնեին բարոյահոգեբանական մթնոլորտը երկրում, այս ամենը տեղի չէր ունենա, եւ այսքան դժբախտ չէինք լինի: Читать далее

«10 րոպե` թուղթ, 5 րոպե` հիվանդի բուժում»

    Եթե մեկը մեզ ասի, թե այսինչը հարստացել է բացա -ռապես ազնիվ աշխատանքով, կծիծաղենք, հետո տարակուսանքով կնայենք ասողին. առո՞ղջ է: Որովհե տեւ գիտենք, տեսել ու տեսնում ենք, որ մեր իրականության մեջ նման բան չի լինում: Գիտենք, որ հուժկու պաշտոն կամ գռփողական մեխանիզմի բանալի չունեցողը գտնվում է պարզունակ գոյատեւման մշտական պայքարի մեջ: Ինչեւէ, չծավալվենք եւ չնեղացնենք քչերին, բայց շատերի համար ասենք, որ բարոյազրկության միակ հետեւանքը մարմին ծախելը չէ, քանզի վերոհիշյալ տարածքն այնքան մեծ է եւ ընդգրկուն, որ տեղավորում է նաեւ կառավարական գործունեության ինչ-ինչ բնագավառներ: Դրա ապացույցը մարդկանց վճարվող զարհուրելի աշխատավարձերն են, որ գների աշխույժ պտույտների մեջ չեն էլ երեւում: Թող ինձ ներեն գիտության բնագավառի, մասնավորապես, ԳԱԱ համակարգի աշխատողները, բոլոր նրանք, ովքեր միամտություն են ունեցել ապավինելու ազնիվ աշխատանքին, բայց պիտի ասեմ, որ բժիշկներին վճարվող աշխատավարձը հիշեցնում է Եվայի միակ տերեւը: Читать далее

«Դեմ եմ, բայց ուրիշ պատճառով»

     Երբ ընդդիմադիրները կառավարությանն են դիմում՝ խնդրելով  բարձրացնել նվազագույն աշխատավարձը, թոշակները կամ նպաստները, պատասխան են ստանում, թե միջոցներ չկան: Կուտակայինի դեպքում, սակայն, իշխանություններն իրենք են պատրաստ յուրաքանչյուր բարձր աշխատավարձ ստացողին ամսական վճարել 25 հազար դրամ դոտացիա, ինչը համարյա այնքան է, որքան այսօրվա միջին թոշակը: Մինչդեռ մեր այն  հայրենակիցներին, որոնք ստանում են Հայաստանի համար սովորական դարձած 50-100 հազար դրամ, պետությունը պատրաստ է տրամադրել ընդամենը 2.500-5 հազար դրամ: Իսկ նման աշխատավարձ են ստանում համարյա բոլորը, մասնավորապես, գիտության եւ մշակույթի ոլորտի աշխատողները: Читать далее

Անհրաժեշտ է վերանայել ուղեվարձի թանկացման մասին որոշումը


«Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը իր զորակցությունն է հայտնում #Չեմվճարելու150դրամ ակցիայի մասնակիցներին և կոչ է անում պատկան մարմիններին վերանայել ուղեվարձի թանկացման մասին որոշումը ու դադարեցնել ակտիվիստներին ոստիկանական ու տարաբնույթ այլ ճնշումների ենթարկելուն ողղված գործողությունները:

Ապտակ ողջ ազգին

  Ակնհայտ է, որ Սաֆարովին հարևան երկրին փոխանցելով և նրան ներում շնորհելով մեր ազգին և պետությանը հասցվել է ապտակ, որը անհետևանք թողնել չի կարելի: Չեմ կարծում, որ Հունգարիայի իշխանությունները չգիտեին, որ Ադրբեջանում հայտնվելուն պես մարդասպանին ներում է շնորհվելու, հետևաբար, նման քայլի Հունգարիան չէր գնա նախապես չքննարկելով այն ՆԱՏՈ-ի և Եվրամիության պատասխանատուների հետ: Դրա ապացույցներից մեկը այն է, որ մինչ այս պահը կատարվածի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել միայն Բարաք Օբաման, այն էլ ոչ անձամբ, այլ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Թ. Վիթորի շուրթերով: Հիմա ի՞նչ պետք է անի Հայաստանը: Գտնում եմ, որ տվյալ դեպքում շատ մեծ սխալ կլինի բավարարվել միայն դիվանագիտական հարաբերությունների խզմամբ Հունգարիայի հետ: Հարցը պետք է բարձրացնել բոլոր հնարավոր ատյաններում, ի դեպ` ինչպես պաշտոնական Երևանի, այդպես էլ Սփյուռքի բոլոր կառույցների կողմից: Կարծում եմ, գոնե մեկ անգամ կարելի է մոռանալ դիմություն-ընդդիմություն խաղերի, գործադիրում կուսակցական պաշտոն ունենալ-չունենալու և անձնական վեճերի մասին. ապտակը ողջ ազգին է հասցվել և եթե միասնական չլինենք և չարձագանքենք հիմա, ապագայում կարող ենք հույս չունենալ, որ ինչ-որ հարցում մեր կարծիքի հետ մեկը հաշվի կնստի: Մյուս կողմից, այս ամբողջ պատմության մեջ չեմ հասկանում, թե ինչով է զբաղված եղել արտաքին գործերի նախարարությունը: Չեմ ուզում անցնել անձերի, բայց վերջերս մեզ ուղղակի հետապնդում է ոչ հայանպաստ որոշումների և քայլերի մի անհասկանալի շղթա, որպիսի պայմաններում անգամ քաղաքականությունից շատ հեռու մարդկանց մոտ սկսում են հարցեր առաջանալ կապված արտգործնախարարության ղեկավար կազմի պաշտոնեական պիտանելիության հետ: Читать далее

Первая Pеспублика Армении

     Сегодня в Армении праздник — День Первой Республики. Как известно, республика была образована на восточных территориях Армении, в 1918 году. Читать далее