Անհրաժեշտ է վերանայել ուղեվարձի թանկացման մասին որոշումը


«Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը իր զորակցությունն է հայտնում #Չեմվճարելու150դրամ ակցիայի մասնակիցներին և կոչ է անում պատկան մարմիններին վերանայել ուղեվարձի թանկացման մասին որոշումը ու դադարեցնել ակտիվիստներին ոստիկանական ու տարաբնույթ այլ ճնշումների ենթարկելուն ողղված գործողությունները:

«Այսօր դատական համակարգը գրեթե անվերահսկելի է» — 2012

    Ինչ խոսք, փաստաբանների կողմից ձեռնարկված վերջին ակցիան անսպասելի էր շատերի համար: Նորանկախ Հայաստանի դատական և փաստաբանական համակարգի կայացման առաջին իսկ օրերից սկսվել էր ձևավորվել մի մոտեցում, որ փաստաբանական համակարգը, խորհրդային «բարի» ավանդույթների համաձայն, շարունակելու է մնալ դատական համակարգի կցորդը և փաստաբանի հիմնական առաքելությունը դա դատավորի հետ «լեզու գտնելն» է լինելու, պարզ ասած` միջնորդի դեր կատարելը: Եվ պետք է փաստել, որ այդ տեսակետի ամրապնդմանը ժամանակին շատ նպաստեցին հենց իրենք` փաստաբանները: Որ մի դատավորի կամ դատախազի մտքով այն ժամանակ կարող էր անցնել, որ փաստաբանը կարող է վիճաբանել իրենց հետ, դա էլ քիչ է, մի հատ էլ փաստերով ապացուցել կոնկրետ դեպքի հետ կապված իրենց իրավական անգրագիտությունը: Սակայն ժամանակները փոխվել են և դրա հետ մեկ տեղ փոխվեց ամեն ինչ, բացի ՀՀ դատական համակարգից:   Читать далее

Իրավաբանները մտահոգված են

     «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում և «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքում վերջին շրջանում կատարված փոփոխությունները բավականին խառնաշփոթ իրավիճակ ստեղծեցին: Մի կողմից իհարկե այդքան էլ ճիշտ չէր, որ իրավաբանական ֆակուլտետ ավարտած յուրաքանչյուր շրջանավարտը քաղաքացիական դատավարության շրջանակներում հավասարեցվում էր փաստաբանի արտոնագիր և համապատասխան որակավորում ունեցող փաստաբանի հետ, սակայն մյուս կողմից այն, ինչ առաջարկվել է փոփոխված օրենքների պայմաններում` միանշանակ և անվերապահ արգելումը փաստաբանի արտոնագիր չունեցող  իրավաբաններին հանդես գալ դատարաններում, նույնպես հեոռւ է կատարյալ լինելուց, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստաբանական դպրոցը դեռ չի էլ գործում: Читать далее

Քո իրավունքների պաշտպանության համար պայքարել պետք է միշտ

Օրերս հետաքրքիր մի լուր կարդացի News.am կայքում: Մեջբերեմ այն ամբողջությամբ.

 

«Տարվա քաղաքացի» մրցանակին արժանացել է իր իրավունքների համար պայքարած Հրազդանի բնակիչը

Դեկտեմբեր 12, 2011 | 21:16

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա` դեկտեմբերի 9-ի առթիվ, ՇՊԱԿների ազգային ցանցը սահմանել է «Տարվա քաղաքացի» մրցանակը, որը տրամադրվել է այն քաղաքացուն, ով գիտակցել է իր իրավունքների պաշտպանության կարեւորությունը, ցուցաբերել է սկզբունքային դիրքորոշում եւ գործելակերպ` իր խախտված իրավունքների վերականգնման համար: Читать далее