Երբ կփոխվի վերնախավը

7822Հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀԿ-ն պարտվի ընտրություններում: Այդ հարցին միանշանակ պատասխան չկա: Նայած` ո՞ւմ ենք «ՀՀԿ» անվանում: Եթե նկատի ունենք Աշոտյանին, Շարմազանովին կամ Արտակ Զաքարյանին, ապա, այո, զուտ տեսականորեն բացառված չէ, որ այդ անուն-ազգանուններով մարդիկ այլեւս չլինեն խորհրդարանում:  Բայց եթե խոսքն այն մասին է` արդյոք հնարավո՞ր է, որ փոխվի իշխող նոմենկլատուրան, ապա՝ ոչ, մոտ ժամանակներս նման բան տեղի չի ունենա: Եթե նույնիսկ մեծամասնություն հավաքի որեւէ այլ կուսակցություն, դա միեւնույն է` կլինի լայն իմաստով՝ «ՀՀԿ» («ՀՀՇ», «Կոմկուս»): Հայաստանում չկա «վերնախավերի փոփոխելիության» մեխանիզմ:

Читать далее

Реклама

«Ուշադրություն, նորից եմ բացատրում»

 Վերջերս «Ноев ковчег» թերթից տեղեկացա, որ Հայաստանի ժողովուրդը, ըստ Գելափի հարցումների, ճանաչվել է աշխարհում ամենադժբախտը: Իսկ դա նշանակում է, որ հայ ժողովուրդը դժգոհում է ինքն իրենից եւ ամեն ինչից, ինչն էլ նշանակում է, որ նա տառապում է նեւրոզ հիվանդությամբ: Պետք չէ տրտնջալ, տրտունջն ամենամահացու մեղքերից է, որն անհետեւանք չի անցնի, եւ արդյունքում միջազգային ատյաններում մեր երկրի հանդեպ անհարգալից կվերաբերվեն: Մինչդեռ, եթե ԶԼՄ-ները լսեին խորհուրդս, որը տվել եմ 17 տարի առաջ «Իմ խոսքն առ խմբագիրներին» հոդվածում, եւ որոշակիացնեին առկա անորոշություններն ու առողջացնեին բարոյահոգեբանական մթնոլորտը երկրում, այս ամենը տեղի չէր ունենա, եւ այսքան դժբախտ չէինք լինի: Читать далее

«10 րոպե` թուղթ, 5 րոպե` հիվանդի բուժում»

    Եթե մեկը մեզ ասի, թե այսինչը հարստացել է բացա -ռապես ազնիվ աշխատանքով, կծիծաղենք, հետո տարակուսանքով կնայենք ասողին. առո՞ղջ է: Որովհե տեւ գիտենք, տեսել ու տեսնում ենք, որ մեր իրականության մեջ նման բան չի լինում: Գիտենք, որ հուժկու պաշտոն կամ գռփողական մեխանիզմի բանալի չունեցողը գտնվում է պարզունակ գոյատեւման մշտական պայքարի մեջ: Ինչեւէ, չծավալվենք եւ չնեղացնենք քչերին, բայց շատերի համար ասենք, որ բարոյազրկության միակ հետեւանքը մարմին ծախելը չէ, քանզի վերոհիշյալ տարածքն այնքան մեծ է եւ ընդգրկուն, որ տեղավորում է նաեւ կառավարական գործունեության ինչ-ինչ բնագավառներ: Դրա ապացույցը մարդկանց վճարվող զարհուրելի աշխատավարձերն են, որ գների աշխույժ պտույտների մեջ չեն էլ երեւում: Թող ինձ ներեն գիտության բնագավառի, մասնավորապես, ԳԱԱ համակարգի աշխատողները, բոլոր նրանք, ովքեր միամտություն են ունեցել ապավինելու ազնիվ աշխատանքին, բայց պիտի ասեմ, որ բժիշկներին վճարվող աշխատավարձը հիշեցնում է Եվայի միակ տերեւը: Читать далее

«Ինչ պատահեց հետո, երբ Դիմա Կիսելյովը Երևանում տաքսի նստեց»

Այո, շատ վատ է, նույնիսկ ահավոր վատ, որ Հայաստանում Սլավոնական համալսարան կա` Հայկ Բաբուխանյանի նման դասախոսով, իսկ հայ տաքսիստները ռուսերեն հաշվել չգիտեն: Просто ужас!!!

«Գրիբոյեդով» ակումբի հիմնադիր, RTR-ի, ներողություն, PTP-ի վերլուծաբան Դմիտրի Կիսելյովը ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, կարծում ենք, նկատեց, թե ինչպես են ոմանք «մտնելու» անթաքույց փորձեր անում: Ի դեպ, խոսքը աչք մտնելու մասին չէ: Հավանաբար, պրոցեսը դուր եկավ նրան, որովհետեւ պարոնն սկսեց ավելի խիստ խոսել: Սպառնաց, որ միայն մեզնից հետո կճանաչի Ղարաբաղը, ճանաչելը պատերազմ է նշանակում, ու այսպիսի բաներ: Նրան մի պահ թվաց նույնիսկ, որ ինքը Ղրիմում է: Читать далее

«Ուր է տանում Վարդանյան-Ծառուկյան հակամարտությունը»

Մինչ ամենատարբեր ատյաններում փորձում են հասկանալ, թե որքանով է օրինական սպորտի նախարարության այս կամ այն աշխատակցի աշխատանքից հեռացման կամ տեղափոխության հարցը, անհայտ են մնում հայկական սպորտի հեռանկարները, քանզի ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս զավեշտալի պատմությունը նույնպես Յուրի Վարդանյան-Գագիկ Ծառուկյան հակամարտության շարքից է։ Читать далее