«25 տարի անց զրոյական տնտեսություն, արտագաղթ, անլույս ապագա»

 Մեր որոշ քաղաքական ուժերի թվում է, թե իրենք գործ ունեն ոչ թե հասարակության հետ, այլ ապուշների հավաքականության: Նրանց թվում է, թե հարթակի կողմը նայող եւ այնտեղից հնչող ելույթները լսող մարդիկ հենց միայն նրա համար են, որ այդ բլթոցներն ընդունեն որպես ճշմարտություն ճշմարտությանց եւ շարժվեն բլթոցների հեղինակների ցույց տված ուղղությամբ: Եվ, ամենակարեւորը` ոմանց թվում է, թե ներքեւում հավաքված ապուշների հավաքականությունը հիշողություն եւ սեփական մտածելակերպ չունի: Читать далее

«Ուշադրություն, նորից եմ բացատրում»

 Վերջերս «Ноев ковчег» թերթից տեղեկացա, որ Հայաստանի ժողովուրդը, ըստ Գելափի հարցումների, ճանաչվել է աշխարհում ամենադժբախտը: Իսկ դա նշանակում է, որ հայ ժողովուրդը դժգոհում է ինքն իրենից եւ ամեն ինչից, ինչն էլ նշանակում է, որ նա տառապում է նեւրոզ հիվանդությամբ: Պետք չէ տրտնջալ, տրտունջն ամենամահացու մեղքերից է, որն անհետեւանք չի անցնի, եւ արդյունքում միջազգային ատյաններում մեր երկրի հանդեպ անհարգալից կվերաբերվեն: Մինչդեռ, եթե ԶԼՄ-ները լսեին խորհուրդս, որը տվել եմ 17 տարի առաջ «Իմ խոսքն առ խմբագիրներին» հոդվածում, եւ որոշակիացնեին առկա անորոշություններն ու առողջացնեին բարոյահոգեբանական մթնոլորտը երկրում, այս ամենը տեղի չէր ունենա, եւ այսքան դժբախտ չէինք լինի: Читать далее

Ապտակ ողջ ազգին

  Ակնհայտ է, որ Սաֆարովին հարևան երկրին փոխանցելով և նրան ներում շնորհելով մեր ազգին և պետությանը հասցվել է ապտակ, որը անհետևանք թողնել չի կարելի: Չեմ կարծում, որ Հունգարիայի իշխանությունները չգիտեին, որ Ադրբեջանում հայտնվելուն պես մարդասպանին ներում է շնորհվելու, հետևաբար, նման քայլի Հունգարիան չէր գնա նախապես չքննարկելով այն ՆԱՏՈ-ի և Եվրամիության պատասխանատուների հետ: Դրա ապացույցներից մեկը այն է, որ մինչ այս պահը կատարվածի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել միայն Բարաք Օբաման, այն էլ ոչ անձամբ, այլ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Թ. Վիթորի շուրթերով: Հիմա ի՞նչ պետք է անի Հայաստանը: Գտնում եմ, որ տվյալ դեպքում շատ մեծ սխալ կլինի բավարարվել միայն դիվանագիտական հարաբերությունների խզմամբ Հունգարիայի հետ: Հարցը պետք է բարձրացնել բոլոր հնարավոր ատյաններում, ի դեպ` ինչպես պաշտոնական Երևանի, այդպես էլ Սփյուռքի բոլոր կառույցների կողմից: Կարծում եմ, գոնե մեկ անգամ կարելի է մոռանալ դիմություն-ընդդիմություն խաղերի, գործադիրում կուսակցական պաշտոն ունենալ-չունենալու և անձնական վեճերի մասին. ապտակը ողջ ազգին է հասցվել և եթե միասնական չլինենք և չարձագանքենք հիմա, ապագայում կարող ենք հույս չունենալ, որ ինչ-որ հարցում մեր կարծիքի հետ մեկը հաշվի կնստի: Մյուս կողմից, այս ամբողջ պատմության մեջ չեմ հասկանում, թե ինչով է զբաղված եղել արտաքին գործերի նախարարությունը: Չեմ ուզում անցնել անձերի, բայց վերջերս մեզ ուղղակի հետապնդում է ոչ հայանպաստ որոշումների և քայլերի մի անհասկանալի շղթա, որպիսի պայմաններում անգամ քաղաքականությունից շատ հեռու մարդկանց մոտ սկսում են հարցեր առաջանալ կապված արտգործնախարարության ղեկավար կազմի պաշտոնեական պիտանելիության հետ: Читать далее

Բանակցություններ, ելույթներ, տարօրինակ մտքեր

       Եվ այսպես, պատմության գիրկն անցավ իշխող կոալիցիա — ՀԱԿ հերթական՝ արդեն երրորդ հանդիպումը: Մինչ այդ Տեր-Պետրոսյանը հանրահավաքում արդեն հասցրել էր հայտարարել, որ «եթե առաջիկա մեկ–երկու ամսում իշխանությունները վերջնականապես չկողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, ապա ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի», և ՀԱԿ-ի օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ «Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»։ Читать далее