Անհրաժեշտ է վերանայել ուղեվարձի թանկացման մասին որոշումը


«Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը իր զորակցությունն է հայտնում #Չեմվճարելու150դրամ ակցիայի մասնակիցներին և կոչ է անում պատկան մարմիններին վերանայել ուղեվարձի թանկացման մասին որոշումը ու դադարեցնել ակտիվիստներին ոստիկանական ու տարաբնույթ այլ ճնշումների ենթարկելուն ողղված գործողությունները:

Հայտարարություն


      <<ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ>> քաղաքացիական նախաձեռնությունը միանում է մի շարք հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և ՀՀ քաղաքացիների կողմից ստորագրված ԲԱՑ ՆԱՄԱԿԻՆ՝ Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող կառույցը  իր տեղում պահպանելու պահանջի վերաբերյալ և կոչ է անում ՀՀ կառավարությանը ուսումնասիրել 2008թ. նոյեմբերի 20-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու՝ հիշյալ տարածքը որպես բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից հանելու հնարավորության հարցը:

Читать далее

Թանգարան բաց երկնքի տա՞կ

     

     Մեզանում շատ է խոսվում Հայաստանը զբոսաշրջության կենտրոն դարձնելու մեծ ծրագրերի մասին: Բարի խորհրդային ավանդույթի համաձայն ոլորտի պատասխանատուները թերևս կարծում են, որ ցանկություն հայտնելը արդեն իսկ գործի կեսն է: Մինչդեռ զբոսաշրջիկները և տարբեր առիթներով Հայաստան այցելողներն այլ կարծիքի են: Читать далее