Ոչ աշխատանքային «աշխատանքի օր»

      Այսօր մայիսի 1-ն է, որը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, որտեղ օրը ոչ աշխատանքային է և պաշտոնապես անվանվում է «Աշխատանքի օր»: Իհարկե ողջունելի է, որ մեր այն հայրենակիցները, որոնք դեռևս աշխատանք ունեն կկարողանան ևս մեկ օր հանգստանալ և ժամանակ տրամադրել իրենց ընտանիքներին, սակայն այստեղ այլ խնդիր կա. այն պայմաններում, երբ, օրինակ, 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի օրը, կամ Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը հանդիսանում են աշխատանքային օրեր, մի քիչ տարօրինակ չէ՞ աշխատանքի օրը նշել չաշխատելով:

Реклама