Երբ կփոխվի վերնախավը

7822Հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀԿ-ն պարտվի ընտրություններում: Այդ հարցին միանշանակ պատասխան չկա: Նայած` ո՞ւմ ենք «ՀՀԿ» անվանում: Եթե նկատի ունենք Աշոտյանին, Շարմազանովին կամ Արտակ Զաքարյանին, ապա, այո, զուտ տեսականորեն բացառված չէ, որ այդ անուն-ազգանուններով մարդիկ այլեւս չլինեն խորհրդարանում:  Բայց եթե խոսքն այն մասին է` արդյոք հնարավո՞ր է, որ փոխվի իշխող նոմենկլատուրան, ապա՝ ոչ, մոտ ժամանակներս նման բան տեղի չի ունենա: Եթե նույնիսկ մեծամասնություն հավաքի որեւէ այլ կուսակցություն, դա միեւնույն է` կլինի լայն իմաստով՝ «ՀՀԿ» («ՀՀՇ», «Կոմկուս»): Հայաստանում չկա «վերնախավերի փոփոխելիության» մեխանիզմ:

Читать далее

Реклама

Ինչպես չդառնալ ընտրակեղծարար

    Ինչպես ապրիլի 25-ին գրել է «Հրապարակ» օրաթերթը, «կարուսել» կոչվող ընտրակեղծիքի տեսակը այս անգամ ևս պատրաստվում են կիրառել: Թերթին հայտնի է դարձել, որ բանակցություններ են վարվում Երևանի որոշ հանրակացարանների բնակիչների հետ, որոնց խոստանում են ընտրակաշառքը տալ, երբ իրենք արդեն քվեարկված քվեաթերթիկը ստանալուց հետո կմտնեն քվեախցիկ եւ այնտեղից իրենց հետ դուրս կբերեն մաքուր քվեաթերթիկը: Читать далее

Մինչև եր՞բ ենք լռելու

      Լավ, ի վերջո ե՞րբ ենք մենք միասնական քաղաքականու- թյուն ունենալու Ադրբեջանի հետ կապված հարցերում: Մեկ չենք գնում Բաքու, մեկ գնում ենք… Ի սկզբանե ակնհայտ էր, որ հարևան երկրի կողմից մեր դեմ վարվող քարոզչական և տեղեկատվական պատերազմի պայմաններում «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի ամբիոնը նույնպես օգտագործվելու է հակահայկական քարոզչական նպատակների համար: Եվ շատ բնական կլիներ, որ Հայաստանը հրաժարվեր պատվիրակություն ուղարկել Բաքու: Իսկ մենք քիչ է ուղարկեցինք, այն էլ ամբողջ կազմը: Հիմա լա՞վ է, գո՞հ են գնալու որոշում կայացնողները: Читать далее

Հերթական չմտածված քայլ

                                                       

     Մի քանի օր բացակայելուց և Հայրենիք վերադառնալուց հետո  տեղեկացա, որ հայրենի խորհրդարանը մարտի 19-ին մերժել է «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» օրինագիծը: Ասել, թե մեծ զարմանք ապրեցի, երևի թե ոչինչ չասել: Ասել, թե այդ որոշումը` ինչպես այն գնահատեցին ֆրանսահայ կազմակերպությունները` խայտառակ որոշում է, նույնպես նշանակում է ոչինչ չասել: Այնուամենայնիվ փորձեցի գտնել մի տրամաբանակն բացատրություն, որով կարող էին առաջնորդվել այդ հարցի կապակցությամբ որոշում կայացնողները: Читать далее

Քննադատելու առիթ փնտրողները

          Ինչպես օրեր առաջ գրել է «Հրապարակ» օրաթերը, «2009 թվականի ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու լուրն անտարբեր չի թողել մեր քաղաքացիներից շատերին:

     Այս անգամ «Ֆեյսբուքի» օգտատերերը քննարկում էին Նազիկի քաղաքական որոշումը: Արտահայտված կարծիքներից պարզ է դառնում, որ մարդկանց դուր չի եկել չեմպիոնի կուսակցականացվելը, քաղաքացիները կարծում են, որ այդպիսով մարզիկները նվաստացնում են իրենց տարած հաղթանակները»: Читать далее

Կրկին 100 % համամասնականի մասին

                                                                                                                                 Վերջին օրերին տարբեր քաղաքական ուժերի կողմից բարձրացվել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու` 100 % համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտության հարցը: «Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը նույնպես կողմնակից է 100 % համամասնական ընտրակարգին, ավելին, նման առաջարկով նախաձեռնությունը հանդես է եկել դեռևս 2010 թվականի դեկտեմբերին: Հիշյալ հարցի վերաբերյալ հարցազրույցներից մեկում իմ կողմից ասվել է հետևյալը. «….մեր իրողությունների պայմաններում` պատգամավորի գործունեության նկատմամբ ընտրողների կողմից հսկողություն իրականացնելու մեխանիզմների բացակայության պայմաններում, պատգամավորների ընտրության մեծամասնական համակարգը փաստացի չի ծառայում իր նպատակներին: Իսկ յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ արդեն ավանդույթ դարձած թաղային հեղինակությունների աղմկոտ ընդհարումները, ընդհանրապես որևէ առնչություն չունեն քաղաքականության և իրական ընտրապայքարի հետ: Հաշվի առնելով վերը նշվածը, նպատակահարմար եմ համարում ևս մեկ սկզբունքային փոփոխություն իրականացնել ՀՀ ընտարական համակարգում և նոր օրենսգրքում ամրագրել ՀՀ ԱԺ պատգամավորների ընտրությունները բացառապես համամասնական ընտրակարգով անցկացնելու դրույթը»: Читать далее