Рядом

Happy New Year and Merry Christmas!

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ  ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ: ԹՈՂ ՆՈՐ` 2014 ԹՎԱԿԱՆԸ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ ԼԻՆԻ ՍԻՐՈ, ՀՈՒՅՍԻ, ՀԱՎԱՏԻ, ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՆՈՐԱՆՈՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԵԼՔԻ ՏԱՐԻ:

  “Հանուն ապագայի” քաղաքացիական նախաձեռնություն

Реклама

Ոչ աշխատանքային «աշխատանքի օր»

      Այսօր մայիսի 1-ն է, որը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, որտեղ օրը ոչ աշխատանքային է և պաշտոնապես անվանվում է «Աշխատանքի օր»: Իհարկե ողջունելի է, որ մեր այն հայրենակիցները, որոնք դեռևս աշխատանք ունեն կկարողանան ևս մեկ օր հանգստանալ և ժամանակ տրամադրել իրենց ընտանիքներին, սակայն այստեղ այլ խնդիր կա. այն պայմաններում, երբ, օրինակ, 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի օրը, կամ Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը հանդիսանում են աշխատանքային օրեր, մի քիչ տարօրինակ չէ՞ աշխատանքի օրը նշել չաշխատելով:

Рядом

 

2013

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ: ԹՈՂ ՆՈՐ` 2013 ԹՎԱԿԱՆԸ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ ԼԻՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ, ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՆՈՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ, ՀՈՒՅՍԻ, ՀԱՎԱՏԻ ՈՒ ՍԻՐՈ ՏԱՐԻ: 

 

                     “Հանուն ապագայի” քաղաքացիական նախաձեռնություն

 

Рядом

Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի, ինչպես նաև Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ: Փառք ու պատիվ հայոց հաղթանակած բանակի քաջ զինվորներին:

Թանգարան բաց երկնքի տա՞կ

     

     Մեզանում շատ է խոսվում Հայաստանը զբոսաշրջության կենտրոն դարձնելու մեծ ծրագրերի մասին: Բարի խորհրդային ավանդույթի համաձայն ոլորտի պատասխանատուները թերևս կարծում են, որ ցանկություն հայտնելը արդեն իսկ գործի կեսն է: Մինչդեռ զբոսաշրջիկները և տարբեր առիթներով Հայաստան այցելողներն այլ կարծիքի են: Читать далее

«Չէի հասկանում այդ մարդկանց, մինչև եկավ մի պահ»

   Կարդալով այս խորագրի ներքո Panorama.am կայքում տեղադրված լրագրող Լալա Տեր-Ղազարյանի նյութը մի պահ տխրեցի և միաժամանակ հասկացա, որ ինքս գտնվում եմ նույն վիճակում՝ ես նույնպես առաջ չէի նկատում, որ գնալով իմ շրջապատում Հայաստանը լքողների թիվն ավելանում է և կարծում էի որ դա, ինչ-որ չափով, բնական երևույթ է: Սակայն արդեն հնարավոր չէ դա չնկատել:

Читать далее

Սևանը աղետալի վիճակում է:

Ամբողջովին կիսելով բնապահպան Ի. Զարաֆյանի մտահոգությունը, որոշեցինք արտատպել այստեղ ս.թ. հոկտեմբերի 1-ին «Հրապարակ» օրաթերթում լույս տեսած նրա հոդվածը՝ Սևանա լճի աղետալի վիճակի վերաբերյալ: Միաժամանակ հայտարարում ենք, որ <<ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ>> քաղաքացիական նախաձեռնությունը իր զորակցությունն է հայտնում Սևանա լճի փրկության հարցով զբաղվող բոլոր անձանց ու կազմակերպություններին և պահանջում է համապատասխան պետական գերատեսչություններից ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր միջոցները Սևանա լճի պահպանության ուղղությամբ:  Читать далее

На очереди новая глупость от Ильхама.

  Итак, Грузия все таки решила выставить на продажу магистральный газопровод, по которому, как известно,  к нам через грузинскую территорию поступает российский газ. По информации сайта РБК,  “власти Грузии решили в законодательном порядке сократить долю государственного участия в национальной нефтегазовой компании страны”, в результате чего будут внесены соответствующие изменения в закон «О нефти и газе».

Читать далее

Բանակցություններ, ելույթներ, տարօրինակ մտքեր

       Եվ այսպես, պատմության գիրկն անցավ իշխող կոալիցիա — ՀԱԿ հերթական՝ արդեն երրորդ հանդիպումը: Մինչ այդ Տեր-Պետրոսյանը հանրահավաքում արդեն հասցրել էր հայտարարել, որ «եթե առաջիկա մեկ–երկու ամսում իշխանությունները վերջնականապես չկողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, ապա ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի», և ՀԱԿ-ի օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ «Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»։ Читать далее