«Ինչ պատահեց հետո, երբ Դիմա Կիսելյովը Երևանում տաքսի նստեց»

Այո, շատ վատ է, նույնիսկ ահավոր վատ, որ Հայաստանում Սլավոնական համալսարան կա` Հայկ Բաբուխանյանի նման դասախոսով, իսկ հայ տաքսիստները ռուսերեն հաշվել չգիտեն: Просто ужас!!!

«Գրիբոյեդով» ակումբի հիմնադիր, RTR-ի, ներողություն, PTP-ի վերլուծաբան Դմիտրի Կիսելյովը ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, կարծում ենք, նկատեց, թե ինչպես են ոմանք «մտնելու» անթաքույց փորձեր անում: Ի դեպ, խոսքը աչք մտնելու մասին չէ: Հավանաբար, պրոցեսը դուր եկավ նրան, որովհետեւ պարոնն սկսեց ավելի խիստ խոսել: Սպառնաց, որ միայն մեզնից հետո կճանաչի Ղարաբաղը, ճանաչելը պատերազմ է նշանակում, ու այսպիսի բաներ: Նրան մի պահ թվաց նույնիսկ, որ ինքը Ղրիմում է: Читать далее

Անհրաժեշտ է վերանայել ուղեվարձի թանկացման մասին որոշումը


«Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը իր զորակցությունն է հայտնում #Չեմվճարելու150դրամ ակցիայի մասնակիցներին և կոչ է անում պատկան մարմիններին վերանայել ուղեվարձի թանկացման մասին որոշումը ու դադարեցնել ակտիվիստներին ոստիկանական ու տարաբնույթ այլ ճնշումների ենթարկելուն ողղված գործողությունները:

Սևանում կրկին ձուկ են բռնում

     Սևանում կրկին ձուկ են բռնում: Չգիտեմ, հիմա որսն արգելված է, թե ոչ, բայց եթե այս նավակում գտնվող անձանց գործողությունները լինեին օրինական, թերևս լիճ դուրս չէին գա առավոտյան ժամը 6.30-7.00-ի սահմաններում: Ցերեկային ժամերին նավակից ձուկ բռնողներ երբեք չեմ հանդիպել, իսկ վաղ առավոտյան Սևանում միշտ 3-4 նման նավակ է լինում: Ի՞նչ ասես այս մարդկանց, որոնք ոչ մի կերպ չեն հասկանում, որ Սևանա լճում ձուկը և ընդհանրապես ողջ լիճը կործանման եզրին է: Այս հարցին թերևս կարող են պատասխանել պատկան մարմինները, բայց կպատասխանե՞ն արդյոք…

Ապտակ ողջ ազգին

  Ակնհայտ է, որ Սաֆարովին հարևան երկրին փոխանցելով և նրան ներում շնորհելով մեր ազգին և պետությանը հասցվել է ապտակ, որը անհետևանք թողնել չի կարելի: Չեմ կարծում, որ Հունգարիայի իշխանությունները չգիտեին, որ Ադրբեջանում հայտնվելուն պես մարդասպանին ներում է շնորհվելու, հետևաբար, նման քայլի Հունգարիան չէր գնա նախապես չքննարկելով այն ՆԱՏՈ-ի և Եվրամիության պատասխանատուների հետ: Դրա ապացույցներից մեկը այն է, որ մինչ այս պահը կատարվածի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել միայն Բարաք Օբաման, այն էլ ոչ անձամբ, այլ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Թ. Վիթորի շուրթերով: Հիմա ի՞նչ պետք է անի Հայաստանը: Գտնում եմ, որ տվյալ դեպքում շատ մեծ սխալ կլինի բավարարվել միայն դիվանագիտական հարաբերությունների խզմամբ Հունգարիայի հետ: Հարցը պետք է բարձրացնել բոլոր հնարավոր ատյաններում, ի դեպ` ինչպես պաշտոնական Երևանի, այդպես էլ Սփյուռքի բոլոր կառույցների կողմից: Կարծում եմ, գոնե մեկ անգամ կարելի է մոռանալ դիմություն-ընդդիմություն խաղերի, գործադիրում կուսակցական պաշտոն ունենալ-չունենալու և անձնական վեճերի մասին. ապտակը ողջ ազգին է հասցվել և եթե միասնական չլինենք և չարձագանքենք հիմա, ապագայում կարող ենք հույս չունենալ, որ ինչ-որ հարցում մեր կարծիքի հետ մեկը հաշվի կնստի: Մյուս կողմից, այս ամբողջ պատմության մեջ չեմ հասկանում, թե ինչով է զբաղված եղել արտաքին գործերի նախարարությունը: Չեմ ուզում անցնել անձերի, բայց վերջերս մեզ ուղղակի հետապնդում է ոչ հայանպաստ որոշումների և քայլերի մի անհասկանալի շղթա, որպիսի պայմաններում անգամ քաղաքականությունից շատ հեռու մարդկանց մոտ սկսում են հարցեր առաջանալ կապված արտգործնախարարության ղեկավար կազմի պաշտոնեական պիտանելիության հետ: Читать далее

Հերթական չմտածված քայլ

                                                       

     Մի քանի օր բացակայելուց և Հայրենիք վերադառնալուց հետո  տեղեկացա, որ հայրենի խորհրդարանը մարտի 19-ին մերժել է «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» օրինագիծը: Ասել, թե մեծ զարմանք ապրեցի, երևի թե ոչինչ չասել: Ասել, թե այդ որոշումը` ինչպես այն գնահատեցին ֆրանսահայ կազմակերպությունները` խայտառակ որոշում է, նույնպես նշանակում է ոչինչ չասել: Այնուամենայնիվ փորձեցի գտնել մի տրամաբանակն բացատրություն, որով կարող էին առաջնորդվել այդ հարցի կապակցությամբ որոշում կայացնողները: Читать далее

Բաց նամակի հետքերով

Ինչպես հայտնի է, Երևանի Արամի փողոցի թիվ 30 հասցեում տեղակայված շենքի քանդման դեմ հանդես եկող նախաձեռնության անդամներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցումով հանդիպել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը և Երևանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչիկ Պողոսյանը: Դրանից հետո հանդիպում է տեղի ունեցել նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում, որին մասնակցել է Երևանի վերը նշված հատվածում կառուցապատման նախագծի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը, ով նշել է, որ Արամի 30 հասցեում տեղակայված  շինությունը ընդգրկված չէ ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող կառույցների ցանկում: Читать далее

Սևանը աղետալի վիճակում է:

Ամբողջովին կիսելով բնապահպան Ի. Զարաֆյանի մտահոգությունը, որոշեցինք արտատպել այստեղ ս.թ. հոկտեմբերի 1-ին «Հրապարակ» օրաթերթում լույս տեսած նրա հոդվածը՝ Սևանա լճի աղետալի վիճակի վերաբերյալ: Միաժամանակ հայտարարում ենք, որ <<ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ>> քաղաքացիական նախաձեռնությունը իր զորակցությունն է հայտնում Սևանա լճի փրկության հարցով զբաղվող բոլոր անձանց ու կազմակերպություններին և պահանջում է համապատասխան պետական գերատեսչություններից ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր միջոցները Սևանա լճի պահպանության ուղղությամբ:  Читать далее