Անհրաժեշտ է վերանայել ուղեվարձի թանկացման մասին որոշումը


«Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը իր զորակցությունն է հայտնում #Չեմվճարելու150դրամ ակցիայի մասնակիցներին և կոչ է անում պատկան մարմիններին վերանայել ուղեվարձի թանկացման մասին որոշումը ու դադարեցնել ակտիվիստներին ոստիկանական ու տարաբնույթ այլ ճնշումների ենթարկելուն ողղված գործողությունները:

Կոչ Պարույր Հայրիկյանին

      Պարոն Պարույր Հայրիկյան, տեղեկացա, որ Ձեր ձեռքի աշխատանքի վերականգնման համար Կառավարությունը որոշել է հատկացնել 20 մլն դրամ… Դուք միշտ, իբրև թե, հանդես եք եկել այն դիրքորոշմամբ, որ Հայաստանում շատ բաներ է պետք փոխել, անօրինության դեմ եք պայքարել, մտահոգվել մեր հայրենիքի համար: Ես ուզում եմ, որ Դուք իմանաք, որ Հայաստանում կան հարյուրավոր երեխաներ, որոնք բուժման կարիք ունեն, որոնք քաղցկեղի դեմ պայքար են մղում և որոնց ծնողները չեն կարողանում 5-6 հազար դոլար հայթհայթել, որպեսզի փրկեն իրենց բալիկի կյանքը` մեր ՀԱՅԱՍՏԱՆԻ ապագա քաղաքացիների կյանքը: Որ այդ երեխաների ծնողները չեն կարողանում անհրաժեշտ դեղամիջոցները ձեռք բերել, չեն կարողանում բժշկի դիմել կամ տանել հետազոտման…. Ես ուզում եմ, որ Դուք իմանաք, որ Հայաստանի սահմանամերձ գյուղերում մարդիկ ծայրահեղ ծանր վիճակում են ապրում, չունեն տարրական ապրուստի միջոցներ, անգան գյուղտեխնիկա չունեն, որպեսզի հող մշակեն ու իրենց ընտանիքը պահեն… նրանք արտագաղթում են նաև այս պատճառով, իսկ սահմանամերձ գյուղերի երեխաների մեծ մասի երազանքը հեծանիվ ունենալն է…. Ես ուզում եմ, որ Դուք իմանաք, ու անգամ համոզված եմ, որ գիտեք` 20 մլն դրամով կարելի է շատ ու շատ խուլ, հաշմանդամություն ունեցող երեխաների համար լսողական սարքավորումներ գնել ու անվասայլակներ, որպեսզի նրանք կարողանանք գոնե մեկ-մեկ տանից դուրս գալ ու կրթություն ստանալ ներառական դպրոցներում:  Читать далее

Հայտարարություն


      <<ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ>> քաղաքացիական նախաձեռնությունը միանում է մի շարք հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և ՀՀ քաղաքացիների կողմից ստորագրված ԲԱՑ ՆԱՄԱԿԻՆ՝ Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող կառույցը  իր տեղում պահպանելու պահանջի վերաբերյալ և կոչ է անում ՀՀ կառավարությանը ուսումնասիրել 2008թ. նոյեմբերի 20-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու՝ հիշյալ տարածքը որպես բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից հանելու հնարավորության հարցը:

Читать далее