Երբ կփոխվի վերնախավը

7822Հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀԿ-ն պարտվի ընտրություններում: Այդ հարցին միանշանակ պատասխան չկա: Նայած` ո՞ւմ ենք «ՀՀԿ» անվանում: Եթե նկատի ունենք Աշոտյանին, Շարմազանովին կամ Արտակ Զաքարյանին, ապա, այո, զուտ տեսականորեն բացառված չէ, որ այդ անուն-ազգանուններով մարդիկ այլեւս չլինեն խորհրդարանում:  Բայց եթե խոսքն այն մասին է` արդյոք հնարավո՞ր է, որ փոխվի իշխող նոմենկլատուրան, ապա՝ ոչ, մոտ ժամանակներս նման բան տեղի չի ունենա: Եթե նույնիսկ մեծամասնություն հավաքի որեւէ այլ կուսակցություն, դա միեւնույն է` կլինի լայն իմաստով՝ «ՀՀԿ» («ՀՀՇ», «Կոմկուս»): Հայաստանում չկա «վերնախավերի փոփոխելիության» մեխանիզմ:

Читать далее

Իշխանությունը կարո՞ղ է հաղթել իր ներսի հրեշին

    Այս օրերին իշխանական, քաղաքական, վերլուծական շրջանակներից լսվող հիմնական տեսակետն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարն անցնում է նոր մակարդակի: Իհարկե, դեռ կոնկրետ չէ, թե այդ նոր մակարդակը որն է, ինչ ճանապարհներով պետք է իրականացվի, մանավանդ որ Հայաստանի նախագահը «Պոզներ» հաղորդմանը հասկացրեց, որ մեր ուզած նոր մակարդակն ու իր պատկերացրած մակարդակը բոլորովին այլ են: Ինչեւէ: Բացվեց երկրորդ հարյուրամյակի էջը: Պետք է գնահատել, որ իրոք միջոցառումները կազմակերպվել էին մեծ որակով: Իրոք, կարողացավ Հայաստանն իր վրա մեծ ուշադրություն բեւեռել, այդ ուշադրությունը բեւեռեցին շատերը՝ Ֆրանցիսկոս պապը, Եվրոպական խորհրդարանի բանաձեւը, որին հաջորդեցին եվրոպական մի քանի խորհրդարաններ, Քարդաշյանը, նախագահների այցը, Թուրքիայի ջղաձգումները, Թանկյանի համերգը, համաշխարհային մամուլի ուշադրությունը:
Իսկ ի՞նչ պետք է անել այս աշխուժության հետ: Շատերին է հետաքրքրում հարցը, թե ինչ է լինելու հետո, որն է ճանապարհը: Читать далее

Ծառուկյանը և մյուսները

              Ժամանակին, երբ Գագիկ Ծառուկյանը դեռ ակտիվ քաղաքականությամբ էր զբաղվում, մենք քանիցս ասել ենք, որ նրա ելույթները, ըստ էության, շատ հեռու են քաղաքական լինելուց եւ ավելի շուտ բաժակա- ճառեր են հիշեցնում, քան կուսակցական-քաղաքական գործչի խոսք:  Այսօր, երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ չէ, նրա ելույթները նույնն են մնացել` իմ խոսքը գործ է, մի բան խոստանում եմ` երկուսն եմ անում, իմ նպատակն այն է, որ մարդիկ լավ ապրեն, աշխատանք ունենան, ընտանիքի հոգս հոգան, մնան երկրում… Եվ պիտի խոստովանեմ` այսպես, քաղաքականությունից դուրս, Ծառուկյանի խոսքն ավելի հասկանալի է, ավելի արժանահավատ, քան երբ այն դիտարկում էինք Հայաստանի քաղաքական կառուցվածքի` համակարգի շրջանակից ներս: Այլ խոսքով` Գագիկ Ծառուկյանը ճեղքել է այդ համակարգը եւ հայտնվել ազատ տարածության մեջ, որտեղ ունի գործողությունների եւ ծրագրերի լիակատար ազատություն: Читать далее

«25 տարի անց զրոյական տնտեսություն, արտագաղթ, անլույս ապագա»

 Մեր որոշ քաղաքական ուժերի թվում է, թե իրենք գործ ունեն ոչ թե հասարակության հետ, այլ ապուշների հավաքականության: Նրանց թվում է, թե հարթակի կողմը նայող եւ այնտեղից հնչող ելույթները լսող մարդիկ հենց միայն նրա համար են, որ այդ բլթոցներն ընդունեն որպես ճշմարտություն ճշմարտությանց եւ շարժվեն բլթոցների հեղինակների ցույց տված ուղղությամբ: Եվ, ամենակարեւորը` ոմանց թվում է, թե ներքեւում հավաքված ապուշների հավաքականությունը հիշողություն եւ սեփական մտածելակերպ չունի: Читать далее

ՏԱՐՎԱ ՀԱՅԵՐ – 2014

          Ամփոփելով անցած տարին, «ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացնում է իր տեսակետը 2014թ. ամենաազդեցիկ հայերի, տարվա ընթացքում Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքի մի շարք ոլորտներում իրենց ուրույն հետքը թողած անձանց և կազմակերպությունների վերաբերյալ: Թեկնածուներն առաջարկվել են նախաձեռնության վարչությունում և տարածքային ստորաբաժանումներում տեղի ունեցած քննարկումների արդյունքներով` յուրաքանչյուր անվանակարգի համար առնվազն երեք թեկնածու սկզբունքով: Վերջնական ընտրությունը կատարվել է յուրաքանչյուր թեկնածուի մասով նախաձեռնության բոլոր անդամների մասնակցությամբ տեղի ունեցած քվեարկության արդյունքներով. ընտրվել են ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուները: Ինչպես և նախկինում, հաշվի առնելով զբաղեցրած պաշտոնի առանձնահատկությունները, որպես թեկնածու ի պաշտոնե չեն առաջարկվել ՀՀ Նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ Ազգային ժողովի նախագահը:

  Եվ այսպես.

Читать далее

«Ուշադրություն, նորից եմ բացատրում»

 Վերջերս «Ноев ковчег» թերթից տեղեկացա, որ Հայաստանի ժողովուրդը, ըստ Գելափի հարցումների, ճանաչվել է աշխարհում ամենադժբախտը: Իսկ դա նշանակում է, որ հայ ժողովուրդը դժգոհում է ինքն իրենից եւ ամեն ինչից, ինչն էլ նշանակում է, որ նա տառապում է նեւրոզ հիվանդությամբ: Պետք չէ տրտնջալ, տրտունջն ամենամահացու մեղքերից է, որն անհետեւանք չի անցնի, եւ արդյունքում միջազգային ատյաններում մեր երկրի հանդեպ անհարգալից կվերաբերվեն: Մինչդեռ, եթե ԶԼՄ-ները լսեին խորհուրդս, որը տվել եմ 17 տարի առաջ «Իմ խոսքն առ խմբագիրներին» հոդվածում, եւ որոշակիացնեին առկա անորոշություններն ու առողջացնեին բարոյահոգեբանական մթնոլորտը երկրում, այս ամենը տեղի չէր ունենա, եւ այսքան դժբախտ չէինք լինի: Читать далее

«10 րոպե` թուղթ, 5 րոպե` հիվանդի բուժում»

    Եթե մեկը մեզ ասի, թե այսինչը հարստացել է բացա -ռապես ազնիվ աշխատանքով, կծիծաղենք, հետո տարակուսանքով կնայենք ասողին. առո՞ղջ է: Որովհե տեւ գիտենք, տեսել ու տեսնում ենք, որ մեր իրականության մեջ նման բան չի լինում: Գիտենք, որ հուժկու պաշտոն կամ գռփողական մեխանիզմի բանալի չունեցողը գտնվում է պարզունակ գոյատեւման մշտական պայքարի մեջ: Ինչեւէ, չծավալվենք եւ չնեղացնենք քչերին, բայց շատերի համար ասենք, որ բարոյազրկության միակ հետեւանքը մարմին ծախելը չէ, քանզի վերոհիշյալ տարածքն այնքան մեծ է եւ ընդգրկուն, որ տեղավորում է նաեւ կառավարական գործունեության ինչ-ինչ բնագավառներ: Դրա ապացույցը մարդկանց վճարվող զարհուրելի աշխատավարձերն են, որ գների աշխույժ պտույտների մեջ չեն էլ երեւում: Թող ինձ ներեն գիտության բնագավառի, մասնավորապես, ԳԱԱ համակարգի աշխատողները, բոլոր նրանք, ովքեր միամտություն են ունեցել ապավինելու ազնիվ աշխատանքին, բայց պիտի ասեմ, որ բժիշկներին վճարվող աշխատավարձը հիշեցնում է Եվայի միակ տերեւը: Читать далее

Անհրաժեշտ է վերանայել ուղեվարձի թանկացման մասին որոշումը


«Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը իր զորակցությունն է հայտնում #Չեմվճարելու150դրամ ակցիայի մասնակիցներին և կոչ է անում պատկան մարմիններին վերանայել ուղեվարձի թանկացման մասին որոշումը ու դադարեցնել ակտիվիստներին ոստիկանական ու տարաբնույթ այլ ճնշումների ենթարկելուն ողղված գործողությունները:

Կոչ Պարույր Հայրիկյանին

      Պարոն Պարույր Հայրիկյան, տեղեկացա, որ Ձեր ձեռքի աշխատանքի վերականգնման համար Կառավարությունը որոշել է հատկացնել 20 մլն դրամ… Դուք միշտ, իբրև թե, հանդես եք եկել այն դիրքորոշմամբ, որ Հայաստանում շատ բաներ է պետք փոխել, անօրինության դեմ եք պայքարել, մտահոգվել մեր հայրենիքի համար: Ես ուզում եմ, որ Դուք իմանաք, որ Հայաստանում կան հարյուրավոր երեխաներ, որոնք բուժման կարիք ունեն, որոնք քաղցկեղի դեմ պայքար են մղում և որոնց ծնողները չեն կարողանում 5-6 հազար դոլար հայթհայթել, որպեսզի փրկեն իրենց բալիկի կյանքը` մեր ՀԱՅԱՍՏԱՆԻ ապագա քաղաքացիների կյանքը: Որ այդ երեխաների ծնողները չեն կարողանում անհրաժեշտ դեղամիջոցները ձեռք բերել, չեն կարողանում բժշկի դիմել կամ տանել հետազոտման…. Ես ուզում եմ, որ Դուք իմանաք, որ Հայաստանի սահմանամերձ գյուղերում մարդիկ ծայրահեղ ծանր վիճակում են ապրում, չունեն տարրական ապրուստի միջոցներ, անգան գյուղտեխնիկա չունեն, որպեսզի հող մշակեն ու իրենց ընտանիքը պահեն… նրանք արտագաղթում են նաև այս պատճառով, իսկ սահմանամերձ գյուղերի երեխաների մեծ մասի երազանքը հեծանիվ ունենալն է…. Ես ուզում եմ, որ Դուք իմանաք, ու անգամ համոզված եմ, որ գիտեք` 20 մլն դրամով կարելի է շատ ու շատ խուլ, հաշմանդամություն ունեցող երեխաների համար լսողական սարքավորումներ գնել ու անվասայլակներ, որպեսզի նրանք կարողանանք գոնե մեկ-մեկ տանից դուրս գալ ու կրթություն ստանալ ներառական դպրոցներում:  Читать далее