Սևանում կրկին ձուկ են բռնում

     Սևանում կրկին ձուկ են բռնում: Չգիտեմ, հիմա որսն արգելված է, թե ոչ, բայց եթե այս նավակում գտնվող անձանց գործողությունները լինեին օրինական, թերևս լիճ դուրս չէին գա առավոտյան ժամը 6.30-7.00-ի սահմաններում: Ցերեկային ժամերին նավակից ձուկ բռնողներ երբեք չեմ հանդիպել, իսկ վաղ առավոտյան Սևանում միշտ 3-4 նման նավակ է լինում: Ի՞նչ ասես այս մարդկանց, որոնք ոչ մի կերպ չեն հասկանում, որ Սևանա լճում ձուկը և ընդհանրապես ողջ լիճը կործանման եզրին է: Այս հարցին թերևս կարող են պատասխանել պատկան մարմինները, բայց կպատասխանե՞ն արդյոք…

Реклама

«Այսօր դատական համակարգը գրեթե անվերահսկելի է» — 2012

    Ինչ խոսք, փաստաբանների կողմից ձեռնարկված վերջին ակցիան անսպասելի էր շատերի համար: Նորանկախ Հայաստանի դատական և փաստաբանական համակարգի կայացման առաջին իսկ օրերից սկսվել էր ձևավորվել մի մոտեցում, որ փաստաբանական համակարգը, խորհրդային «բարի» ավանդույթների համաձայն, շարունակելու է մնալ դատական համակարգի կցորդը և փաստաբանի հիմնական առաքելությունը դա դատավորի հետ «լեզու գտնելն» է լինելու, պարզ ասած` միջնորդի դեր կատարելը: Եվ պետք է փաստել, որ այդ տեսակետի ամրապնդմանը ժամանակին շատ նպաստեցին հենց իրենք` փաստաբանները: Որ մի դատավորի կամ դատախազի մտքով այն ժամանակ կարող էր անցնել, որ փաստաբանը կարող է վիճաբանել իրենց հետ, դա էլ քիչ է, մի հատ էլ փաստերով ապացուցել կոնկրետ դեպքի հետ կապված իրենց իրավական անգրագիտությունը: Սակայն ժամանակները փոխվել են և դրա հետ մեկ տեղ փոխվեց ամեն ինչ, բացի ՀՀ դատական համակարգից:   Читать далее

Իրավաբանները մտահոգված են

     «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում և «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքում վերջին շրջանում կատարված փոփոխությունները բավականին խառնաշփոթ իրավիճակ ստեղծեցին: Մի կողմից իհարկե այդքան էլ ճիշտ չէր, որ իրավաբանական ֆակուլտետ ավարտած յուրաքանչյուր շրջանավարտը քաղաքացիական դատավարության շրջանակներում հավասարեցվում էր փաստաբանի արտոնագիր և համապատասխան որակավորում ունեցող փաստաբանի հետ, սակայն մյուս կողմից այն, ինչ առաջարկվել է փոփոխված օրենքների պայմաններում` միանշանակ և անվերապահ արգելումը փաստաբանի արտոնագիր չունեցող  իրավաբաններին հանդես գալ դատարաններում, նույնպես հեոռւ է կատարյալ լինելուց, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստաբանական դպրոցը դեռ չի էլ գործում: Читать далее