«Ուշադրություն, նորից եմ բացատրում»

 Վերջերս «Ноев ковчег» թերթից տեղեկացա, որ Հայաստանի ժողովուրդը, ըստ Գելափի հարցումների, ճանաչվել է աշխարհում ամենադժբախտը: Իսկ դա նշանակում է, որ հայ ժողովուրդը դժգոհում է ինքն իրենից եւ ամեն ինչից, ինչն էլ նշանակում է, որ նա տառապում է նեւրոզ հիվանդությամբ: Պետք չէ տրտնջալ, տրտունջն ամենամահացու մեղքերից է, որն անհետեւանք չի անցնի, եւ արդյունքում միջազգային ատյաններում մեր երկրի հանդեպ անհարգալից կվերաբերվեն: Մինչդեռ, եթե ԶԼՄ-ները լսեին խորհուրդս, որը տվել եմ 17 տարի առաջ «Իմ խոսքն առ խմբագիրներին» հոդվածում, եւ որոշակիացնեին առկա անորոշություններն ու առողջացնեին բարոյահոգեբանական մթնոլորտը երկրում, այս ամենը տեղի չէր ունենա, եւ այսքան դժբախտ չէինք լինի:

      Չեմ ուզում ծավալվել եւ, կարճ ասած, անհրաժեշտ եմ համարում նորից բացատրել ամենախիզախ թերթում եւ լռել, մինչեւ բացատրածս տեղ հասնի: Ինչպես ամեն ժողովուրդ, այնպես էլ մեր ժողովուրդն ունի հիվանդություններ, որ սպառնում են մեզ. դա մեր ուշահասությունն է: Մեր ուշահասության մասին Խրիմյան Հայրիկն իր «Պապիկ եւ թոռնիկ» աշխատությունում 120 տարի առաջ ասել է, որ մեր ժողովուրդը բթամիտ աշակերտ է, եւ այսօր էլ նա իրավացի է: Մեր ժողովրդի ուշահասության մասին գիտեն նաեւ օտարները, որոնց հետ բանավեճի ես մտնում թե չէ՝ անմիջապես մեր աչքն են կոխում մեր ուշահասությունը: Մի քանի փաստերով հիմնավորեմ դա.

1. Մեր հարեւաններից միայն մենք դեպի ծով ելք չունենք:
2. Տարածքով եւ բնակչությամբ ամենափոքրն ենք:
3. Միայն մենք ենք պետականությունը վեց անգամ կորցրել:
4. Միայն մենք ենք ցեղասպանության ենթարկվել:
5. Միայն մեր ժողովրդի 70%-ն է դրսում:
6. Մենք մեր հարեւաններից ամենադժբախտն ենք, իսկ ամենադժբախտ երկրից արտագաղթը երբեք չի դադարի:

    Հարց է առաջանում, թե ինչո՞ւ դարերի ընթացքում չենք կարողացել հաղթահարել այն: Որովհետեւ, նախ՝ 2 հայ, 2 մլն հայ եւ 12 մլն հայ վախենում են անկեղծորեն քննարկել որեւէ հարց եւ գտնել դրա բարեհաջող լուծումը: Այնուհետեւ բոլոր հայ մարդիկ իրենց համարում են խելացի եւ խորհրդի կարիք չեն զգում, իսկ շատ հարցեր ամաչում են քննարկել: Հետեւաբար, պետք է ի հայտ գան մի քանի հմուտ բացատրողներ, որոնք ի վիճակի են լրիվ անկեղծանալ, որ անաչառորեն որոշակիացնեն ցանկացած անորոշություն եւ օգնեն մեր ժողովրդին՝ իր համար օգտակար քայլեր անել: Այդ մարդիկ պետք է լինեն հասարակության ամենանվազ խոցելի մասից, որոնք պետք է ունենան վնասարարության ամենացածր եւ հետո միայն օգտակարության բարձր վարկանիշները: Հուսով եմ՝ հայ ժողովրդի մեջ կգտնվի գոնե մի 10 մարդ, որ սիրում է մեր ժողովրդին, ինչպես ծնողն է սիրում իր մինուճար զավակին:

Արամայիս ԶԱՔԵՎՈՍՅԱՆ   «Հրապարակ» օրաթերթ 16.09.2014թ.

Մշտական հղում`

http://www.hraparak.am/?p=62791&l=am/ushadrutyun+noric+em+bacatrum

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s