«Ինչ պատահեց հետո, երբ Դիմա Կիսելյովը Երևանում տաքսի նստեց»

Այո, շատ վատ է, նույնիսկ ահավոր վատ, որ Հայաստանում Սլավոնական համալսարան կա` Հայկ Բաբուխանյանի նման դասախոսով, իսկ հայ տաքսիստները ռուսերեն հաշվել չգիտեն: Просто ужас!!!

«Գրիբոյեդով» ակումբի հիմնադիր, RTR-ի, ներողություն, PTP-ի վերլուծաբան Դմիտրի Կիսելյովը ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, կարծում ենք, նկատեց, թե ինչպես են ոմանք «մտնելու» անթաքույց փորձեր անում: Ի դեպ, խոսքը աչք մտնելու մասին չէ: Հավանաբար, պրոցեսը դուր եկավ նրան, որովհետեւ պարոնն սկսեց ավելի խիստ խոսել: Սպառնաց, որ միայն մեզնից հետո կճանաչի Ղարաբաղը, ճանաչելը պատերազմ է նշանակում, ու այսպիսի բաներ: Նրան մի պահ թվաց նույնիսկ, որ ինքը Ղրիմում է: Լավ էր Հերմինե Նաղդալյանը վերջ տվեց խայտառակ տեսարաններին, այլապես որոշ թունդ սլավոնականցիներ, աչքերը փակ եւ ուղեղները անջատած, շարունակելու էին Կիսելյովի առաջ արդարանալ ու ապացուցել, որ լոխ ռուսկի յազիկը Հայաստանում իրենք են սախրանիտ արալ: Բայց ինչ ճիշտն է ճիշտը` Հերմինե Նաղդալյանի արածն էլ մի բան չէր: ԱԺ փոխնախագահը կարող էր Կիսելյովին մի կարճ ժամանակով ընդունել իր աշխատասենյակում եւ հաջողություն մաղթել ԱԺ ռուսական թեքումով գրադարանում հայ լրագրողների հետ կայանալիք շփումների ընթացքում: Հերմինե ջան, ծանր տեղդ թեթեւացրել ես, եկել ես լրագրող Դմիտրի Կիսելյովի կողքին նստել ես, որ ի՞նչ անես: Ես չեմ հասկանում, թե Գալուստ Գրիգորիչն ուր է նայում: Պաշտոնն էլ փոխեցինք, հնար չեղավ, ամբողջ ուշքումիտքը հանրապետականներին դահլիճ բերելն է: Ահա դրա արդյունքը:
Փորձենք տեղի ունեցածը դիտարկել ռուս-հայկական եւ ռուս-վրացական փոխհարաբերությունների համատեքստում: Կարծում ենք այդպես կհասկացվի, թե ինչու Դմիտրի Կիսելյովն իր «Գրիբոյեդով» ակումբը Վրաստանում չի գրանցել եւ հաճույք ստանալու համար էլ Վրաստան չի գնում, այլ գալիս է հատկապես Հայաստան: Հարգիր ինքդ քեզ, որ ուրիշն էլ հարգի: Այս հանրահայտ ճշմարտությունը բոլորին է վերաբերում, այդ թվում նաեւ մեզ: Իսկ ինչո՞ւ մենք չենք հետեւում դրան: Ամբողջ գաղտնիքը հենց այս հարցադրման մեջ է: Ոչ մի ռուս պաշտոնյա, Խորհրդային Միության փլուզումից այսքան տարի անց, ռիսկ չի արել Վրաստանի մայրաքաղաքում կամ Վրաստանի խորհրդարանում այսպիսի պահանջներ ներկայացնել վրաց ժողովրդին ու Վրաստան պետությանը: Պատճառն ամենեւին էլ ռազմավարական գործընկերությունը չէ, պատճառն ամենեւին էլ Վրաստանի` ԱՊՀ անդամ, ՀԱՊԿ անդամ չլինելը չէ, Եվրասիական տնտեսական միություն չգնալը չէ: Կարող եք վստահ լինել, որ եթե Վրաստանը վերադառնար ԱՊՀ, մտներ ՀԱՊԿ կամ ասոցացվեր ԵՏՄ-ին, դարձյալ կիսելյովները ռիսկ չէին անի Վրաստանում իրենց լկտի պահել:
Ամբողջ խնդիրը ողնաշարավոր լինել-չլինելու մեջ է, սեփականը գնահատել-չգնահատելու մեջ, սեփականը գնահատելով ու բարձրացնելով` ուրիշինը մեծարել կարողանալու մեջ: Ո՞վ է ասել, որ վրացիները չեն գնահատում ռուսաց լեզուն կամ ռուս մշակույթը: Այսօր էլ որքա՞ն վրացիներ կան, որ համաշխարհային ճանաչում են ձեռք բերել հենց ռուսերենի եւ ռուս մշակույթի շնորհիվ, բայց այդ մարդիկ հարգել գիտեն նաեւ իրենց պետությունն ու լեզուն, իրենց սահմանադրությունը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, թե որն է պետական լեզուն:
Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում ընդգրկված ո՞ր վրացի կամ հայ պաշտոնյան չի տիրապետում ռուսերենին այնքան, որ կարողանա շփվել ռուս գործընկերների հետ: Բայց արի ու տես, որ Հայաստանի պարագայում ռուսներին դա բավական չէ, նրանք արդեն պնդում են, որ Հայաստանում նույնիսկ տաքսիստները խոսեն ռուսերեն: Վրացիներին նրանք այսպիսի պահանջ չեն կարող առաջադրել, որովհետեւ գիտեն` ամենաճոխ ռուսերենով կուղարկվեն ուր որ հարկն է: Բայց Հայաստանում պատգամավոր մարդը մի բան էլ պատրաստ է ռուս լրագրողի առաջ սողալ, թե այնպես էլ չի, որ ոչ մի տաքսիստ ռուսերեն չգիտի, այ, օրինակ, ինքը Սլավոնականի դասախոս է եղել եւ գիտի` այնտեղ լավ էլ ռուսերեն են չրթում:
Ռուսամետներ ամեն տեղ էլ կան, նույնիսկ Վրաստանում, բայց Հայաստանում ռուսամետությունը հասցված է ռուսալեզության մակարդակի: Վրացիներն իրենց մեջ այսպիսիք չունեն: Եվ Կիսելյովն էլ, երբ Թիֆլիսում տաքսի է նստում, չի համարձակվում իր վրացի գործընկերներին բողոքել, որովհետեւ գիտի` իրեն շատ արագ կհասկացնեն, որ տաքսիստի իրավունքն է ընտրել` ինչ օտար լեզու սովորել եւ սովորե՞լ, առհասարակ, որեւէ օտար լեզու, թե՞ չսովորել:

ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

«Հրապարակ» օրաթերթ, 13.06.2014

Մշտական հղում՝ http://www.hraparak.am/news/view/56993.html

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s