«Ուր է տանում Վարդանյան-Ծառուկյան հակամարտությունը»

Մինչ ամենատարբեր ատյաններում փորձում են հասկանալ, թե որքանով է օրինական սպորտի նախարարության այս կամ այն աշխատակցի աշխատանքից հեռացման կամ տեղափոխության հարցը, անհայտ են մնում հայկական սպորտի հեռանկարները, քանզի ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս զավեշտալի պատմությունը նույնպես Յուրի Վարդանյան-Գագիկ Ծառուկյան հակամարտության շարքից է։

 Դատելով թե այս, թե դրան նախորդած իրադարձություններից, պարզ է դառնում, որ նորանշանակ նախարարի եւ ՀԱՕԿ նախագահի ջրերը նույն առվով չեն հոսելու։ Նման իրավիճակն առաջին հերթին ուղղակիորեն վնասում է հայկական սպորտի զարգացմանը, հատկապես հիմա, քանզի հայկական սպորտը գտնվում է վատթար վիճակում: Իսկ եթե ավելի անկեղծ լինենք, ապա պետք է ընդունենք, որ մի շարք սպորտաձեւերի պարագայում ամեն ինչ պետք է սկսվի զրոյից։ Բնականաբար, ոլորտում անելիքները շատ են՝ տիտանական աշխատանք է պահանջվում եւ ահռելի ֆինանսական ռեսուրսներ: Եվ փոխանակ նորանշանակ նախարարը ոլորտում առկա խնդիրների լուծման ճանապարհները փնտրի, իր նշանակման առաջին իսկ պահից կոնֆլիկտի մեջ է մտնում ոլորտում ամենամեծ ֆինանսական ներդրումներ կատարող մարդու հետ: Համաձայնեք, որ անգամ ամենալավատեսները դժվար թե այս պայմաններում որեւէ դրական տեղաշարժի ակնկալիք ունենան։ Անկախ նրանից, թե մեզնից ով ինչպես է վերաբերվում Ծառուկյանի կերպարին՝ որպես քաղաքական գործչի կամ գործարարի, չենք կարող չընդունել ակնհայտ փաստը, որ նա ահռելի ֆինանսներ է հատկացնում հայկական սպորտին: Իսկ ֆինանսներին ոչինչ չի կարող փոխարինել՝ ոչ ամբիցիոզ գործողությունները, ոչ էլ սեփական կամային հատկանիշներն ի ցույց դնելը: Սպորտի համար շահեկան կարող էր լինել միայն այս երկու կառույցների՝ ՀՀ  սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու Հայաստանի ազգային  օլիմպիական կոմիտեի սերտ համագործակցությունը։ Ցանկացած երկրում կուրախանային այս համադրությամբ՝  Օլիմպիական կոմիտեն ղեկավարում է երկրի ամենահզոր գործարարներից մեկը, նախարարությունը՝  համաշխարհային մեծ հռչակ ունեցող լեգենդար կերպար։ Իսկ մեզանում, ինչպես եւ կարելի էր սպասել, եղավ ճիշտ հակառակը, եւ այժմ այս ոլորտում երկիշխանություն է, ինչը, բնականաբար, բացասաբար կանդրադառնա հայրենի սպորտի զարգացման վրա։ Հաշվի առնելով վերը նշվածը, հարց է առաջանում, թե որքանով էր նպատակահարմար եւ սպորտի զարգացման մտահոգությամբ պայմանավորված՝ նախարարի պաշտոնում Յուրի Վարդանյանի նշանակումը։ Եթե նախկինում Վարդանյանի եւ Ծառուկյանի փոխադարձ անբարյացակամությունը լրջորեն չէր կարող  անդրադառնալ սպորտային գործընթացների վրա, ապա այժմ դա կարող է հանգեցնել ոլորտի պարալիզմանը: Մինչդեռ պետական բարձրաստիճան պաշտոնյայի առաջնակարգ խնդիրը պետք է լինի առավելագույնն անել իրեն վստահված ոլորտի զարգացման համար՝ մի կողմ թողնելով անձնական ամբիցիաները։

Կարեն Սիմոնյան «Հրապարակ» օրաթերթ 28.06.2013թ.

Մշտական հղում` http://www.hraparak.am/132689/ 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s