«Անսկզբունքայնությունն է քանդում մեր տունը կամ tournesol-ի ախտանիշը»

  << Այն որակները, որոնք բնորոշ են սովորական մարդկային փոխհարաբերություններին, բնորոշ են նաև քաղաքական դաշտին: Ո՞ւմ ենք մենք վստահում առօրյա կյանքում: Մարդուն, ով իր խոսքի տերն է, եղանակի պես չի փոխում իր հայացքները և այս կամ այն գաղափարին հավատարիմ լինելը: Պատահական չէ, որ ընտրությունից ընտրություն հասարակությունը ականատես է լինում քաղաքական գործիչների կամ ամբողջական ուժերի, որոնք «այլ երգ երգելով», դառնում են անվստահելի, երբեմն նաև ծաղրանքի առարկա:

      Ֆրանսերենում մի լավ բառ կա՝ tournesol (tourner – թեքվել, soleil – արև): Դա մեր արևածաղիկն է: Բայց այդպես բնորոշում են մարդում, ով շրջվում է դեպի նրան, ով ավելի ձեռնտու է: Վստահ եմ, որ ընթերցողի մոտ արդեն tournesol-ների մի ամբողջ շարք աչքի առաջ կանգնեց:

      Եթե սովորական կյանքում նման մարդկանց քմծիծաղով են վերաբերվում և ձգտում հեռու մնալ, ապա քաղաքական դաշտում նրանք կործանարար են, քանի որ հիասթափեցնելով իրենց համակիրներին, մարդկանց մի մեծ զանգված դարձնում եմ «ոչ մեկին ու ոչնչին չհավատացող», այն է՝ պասիվ քաղաքացի:

    Այսօր իսկ մենք ականատես ենք մեր հասարակությունում խորը հիասթափությանը: Բայց մի բան է, երբ հիասթափվում են իշխանություններից և փորձում իրավիճակ փոխել (օրինակ՝ 2007-2008) , մեկ այլ բան, երբ հիասթափվում են և՛ իշխանություններից, և՛ ընդդիմությունից: Նման պարագայում ելքը փնտրում են ոչ թե պայքարի, այլ արտագաղթի, կամ էլ լռակյաց ու ներփակված կյանքի մեջ:

      Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ մերօրյա քաղաքական իրավիճակի համար ամենամեծ չարիքը հենց tournesol-ներն են: Զավեշտն էլ նրանում է, որ երեկ նրանց քննադատողները, այսօր իրեքն են այդ ճամփան բռնում: Համաճարա՞կ է: Բավական է համեմատենք մի շարք մարդկանց կողմից 2007-ին և այսօր արված հայտարարությունները, որ ակնհայտ դառնա նրա tournesol էությունը: Մտքափոխվեցի՞ն: Դա էլ է անպատվաբեր: Ուրեմն կամ այն ժամանակ էիք ստում, կամ հիմա, կամ էլ այնքան կարճատես եք ու թեթևսոլիկ, որ լուրջ վերաբերմունքի ընդհանրապես արժանի չեք:

         Իսկ արևի կողմ թեքվողներին խորհուրդ կտամ հիշել, որ այն մոտիկից այրում է …

   Հ.Գ. Դեռ առանց անունների  >>

Նյութը վերցվել է http://skyurik.wordpress.com բլոգից:
Մշտական հղում՝ 
http://skyurik.wordpress.com/2012/10/24/%D5%A1%D5%B6%D5%BD%D5%AF%D5%A6%D5%A2%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%A1%D5%B5%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6-%D5%A7-%D6%84%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A5%D6%80/

,,,,

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s