Ամսվա մարդ – Վարդան Օսկանյան

<<ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ>> քաղաքացիական նախաձեռնությունը <<ԱՄՍՎԱ ՄԱՐԴ>> է ճանաչում ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին:

     

    Սեպտեմբեր ամսվա վերջին օրերին շատերի համար անսպասելի սկսեցին արագորեն զարգանալ իրադարձությունները նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի շուրջ: Չնայած այն հանգամանքին, որ “Սիվիլիթաս” հիմնադրամում փողերի լվացման հետ կապված քրեական գործը հարուցվել էր ամիսներ առաջ, այնուամենայնիվ քչերն էին հավատում, որ Վարդան Օսկանյանին այդ գործով հնարավոր է ներգրավել որպես մեղադրյալ:
Եվ ոչ թե այն պատճառով, որ նա ԱԺ պատգամավոր է, այլ զուտ միայն իրավական տեսանկյունից` նրա արարքներում հանցակազմի պարտադիր տարր պարունակող տեսանելի գործողությունների բացակայության հիմքով: Այժմ էլ, վերլուծելով հանրությանը ներկայացված ապացույցները, կարելի է գալ այն եզրահանգման, որ նրանք իրականում բավականին հեռու են փողերի լվացման բուն հանցակազմից և միայն մեր օրենսդրության անկատարությունն է, որ հնարավորություն է տալիս նախաքննության մարմնին ընդհանրապես խոսել փողերի լվացման մասին` կապված Վարդան Օսկանյանի ու նրա գործողությունների հետ: Արդյունքում կրկին ստիպված ենք լինում փաստել, որ մեզանում հարցի քաղաքական տարրը իրավական տարրից հերթական անգամ ավելի գերակա համարվեց:
     Չնայած այն հանգամանքին, որ մերձիշխանական շրջանակների կողմից շատ խոսվեց Վարդան Օսկանյանի քրեական հետապնդման հարցում քաղաքական հաշվեհարդարի բացակայության մասին, սակայն միայն մեկ փաստ կա, որն արդեն իսկ բավարար է համոզվելու համար, որ սա հետապնդում է քաղաքական հայացքների համար և այդ փաստը “Բարգավաճ Հայաստան” կուսակցության կոալիցիա չկազմելու մասին հայտարարության հաջորդ իսկ օրը քրեական գործ հարուցելու փաստն է: Չկրկնվելու համար այստեղ թերևս չանդրադարնանք այլ հանգամանքներին ու փաստերին և մեր աջակցությունը հայտնելով Վարդան Օսկանյանին հույս հայտնենք, որ այս ողջ պատմությունն ի վերջո կավարտվի ողջախոհության հաղթանակով:
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s