Ապտակ ողջ ազգին

  Ակնհայտ է, որ Սաֆարովին հարևան երկրին փոխանցելով և նրան ներում շնորհելով մեր ազգին և պետությանը հասցվել է ապտակ, որը անհետևանք թողնել չի կարելի: Չեմ կարծում, որ Հունգարիայի իշխանությունները չգիտեին, որ Ադրբեջանում հայտնվելուն պես մարդասպանին ներում է շնորհվելու, հետևաբար, նման քայլի Հունգարիան չէր գնա նախապես չքննարկելով այն ՆԱՏՈ-ի և Եվրամիության պատասխանատուների հետ: Դրա ապացույցներից մեկը այն է, որ մինչ այս պահը կատարվածի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել միայն Բարաք Օբաման, այն էլ ոչ անձամբ, այլ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Թ. Վիթորի շուրթերով: Հիմա ի՞նչ պետք է անի Հայաստանը: Գտնում եմ, որ տվյալ դեպքում շատ մեծ սխալ կլինի բավարարվել միայն դիվանագիտական հարաբերությունների խզմամբ Հունգարիայի հետ: Հարցը պետք է բարձրացնել բոլոր հնարավոր ատյաններում, ի դեպ` ինչպես պաշտոնական Երևանի, այդպես էլ Սփյուռքի բոլոր կառույցների կողմից: Կարծում եմ, գոնե մեկ անգամ կարելի է մոռանալ դիմություն-ընդդիմություն խաղերի, գործադիրում կուսակցական պաշտոն ունենալ-չունենալու և անձնական վեճերի մասին. ապտակը ողջ ազգին է հասցվել և եթե միասնական չլինենք և չարձագանքենք հիմա, ապագայում կարող ենք հույս չունենալ, որ ինչ-որ հարցում մեր կարծիքի հետ մեկը հաշվի կնստի: Մյուս կողմից, այս ամբողջ պատմության մեջ չեմ հասկանում, թե ինչով է զբաղված եղել արտաքին գործերի նախարարությունը: Չեմ ուզում անցնել անձերի, բայց վերջերս մեզ ուղղակի հետապնդում է ոչ հայանպաստ որոշումների և քայլերի մի անհասկանալի շղթա, որպիսի պայմաններում անգամ քաղաքականությունից շատ հեռու մարդկանց մոտ սկսում են հարցեր առաջանալ կապված արտգործնախարարության ղեկավար կազմի պաշտոնեական պիտանելիության հետ: Ի վերջո, ինչքա՞ն կարելի է գործել վատ հրշեջների պես` կրակի մասին տեղեկանալ նրա գագաթնակետին հասնելու պահին և անգամ դրանից հետո այդ կրակը մարելու գնալ դույլերով ու բահերով: Ինչքան կարելի է խրոխտ տեսք ընդունել ու հայտարարել, որ սա ոչինչ, որ այդքան էլ վատ չէ ամեն ինչ, որ թվում է թե այս հերթական որոշումը հայանպաստ չէ, սակայն իրականում այն հայանպաստ է և այլն և այլն: Արտաքին քաղաքականությունն է՞լ է մեր երկրի տնտեսական բլոկի նման, որտեղ ոչինչ չի ստացվում, քանի որ չի կարելի «նեղացնել» այս կամ այն օլիգարխին: Գոնե այստեղ ակտիվ եղեք, նախաձեռնող եղեք, առավել ևս, որ ավելի արագ է նկատվում և ավելի շատ դրական արձագանքների արժանանում ողջ հայության կողմից: Հեռու գնալ պետք չէ` տեղի ունեցածը հրաշալի առիթ է, կարելի է ասել անգամ նվեր է (եթե տվյալ պարագայում կարելի է օգտագոծել «նվեր» բառը) Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում կտրուկ կոշտացնելու, մեզանից ակնկալվող զիջումների քանակը խիստ սահմանափակելու համար: Յուրաքանչյուր եվրոպական պաշտոնյայից, որ լուրջ դեմքով գալիս է մեր երկիր ինչ-որ ոլորտում մեր քայլերը քննադատելու համար, այսուհետ պետք է պարզաբանում պահանջվի ( և պաշտոնական և լրագրողական և հասարակական մակարդակներով) Եվրամիության անդամ հանդիսացող երկրի նման քայլի հետ կապված` ինչպես դա հնարավոր եղավ և որտեղ էին այդ պահին եվրոպական կառույցները: Եվ նման օրինակները շատ են` աշխատելու ցանկություն է պետք:

Реклама

2 thoughts on “Ապտակ ողջ ազգին

  1. shat graget dzevov grvace dzer hodvace miayn te mi banem uzum avelacnel… drsum aprox mardik ays amenin tsanotanumen mimyayn nman siteric ev aveli lav kliner ete duq voxj patmutyune greiq skzbic vorpisi @ntercoxe poqr-inch gaxapar kazmer es amen inchic te ceh amboxj ej grace boxoqelu masin … bayc es andzamp (erevi amote) bayc texyak chem xosqn um masine ev aravel evs inchu boxoqel :DD

  2. Հարգելի Elle, շնորհակալ եմ Ձեր արձագանքի և հնչեցված գնահատականի համար: Նաև ընդունում եմ Ձեր դիտողությունը, ուղղակի հաշվի չէի առել, որ արդեն շուրջ 8 տարի է անցել այդ դաժան դեպքերից: Խոսքը գնում է ադրբեջանցի սպա Սաֆարովի մասին, ով հայտնի է դարձել Բուդապեշտում իր կատարած հանցագործության՝ հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության պատճառով։ Սաֆարովը և Գուրգեն Մարգարյանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին, որի ընթացքում, Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել է Մարգարյանին նրա սենյակում, որից հետո մտադիր է եղել սպանել ևս մեկ հայ սպայի՝ Հայկ Մուկուչյանին, ինչը սակայն նրան չի հաջողվել։ Սաֆարովը ձերբակալվել է և 2006թ. Բուդապեշտի քաղաքային դատարանի կողմից դատապարտել է ցմահ ազատազրկման, 30 տարով առանց ներման իրավունքի։
    2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջան, որտեղ նախագահ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում է շնորհվել, պաշտպանության նախարարության կողմից նրա կոչումը բարձրացվել է լեյտենանտից մայորի, նա բնակարան է ստացել և ֆինանսապես վարձատրվել։ Բնականաբար, Հունգարիայի և Ադրբեջանի նման պահվածքը առաջացրել է հայության, ողջ առաջադեմ մարդկության արդարացի զայրույթը, որի արտացոլումներից մեկն էլ իմ հոդվածն էր: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ այն ընթերցելու և Ձեր տեսակետը ներկայացնելու համար: Հարգանքով` Լ. Երզնկյան:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s