Ինչպես չդառնալ ընտրակեղծարար

    Ինչպես ապրիլի 25-ին գրել է «Հրապարակ» օրաթերթը, «կարուսել» կոչվող ընտրակեղծիքի տեսակը այս անգամ ևս պատրաստվում են կիրառել: Թերթին հայտնի է դարձել, որ բանակցություններ են վարվում Երևանի որոշ հանրակացարանների բնակիչների հետ, որոնց խոստանում են ընտրակաշառքը տալ, երբ իրենք արդեն քվեարկված քվեաթերթիկը ստանալուց հետո կմտնեն քվեախցիկ եւ այնտեղից իրենց հետ դուրս կբերեն մաքուր քվեաթերթիկը: Թերթը նկատում է, որ սա ամենադժվար հայտնաբերվող ընտրակեղծիքն է:
        Եթե թերթի տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա առաջին հայացքից իրոք բավականին դժվար է հայտնաբերել ընտրակեղծիքի այդ տեսակը, սակայն մյուս կողմից նաև  բավականին հեշտ է դրա դեմ պայքարել: Այսպես, եթե չեք ցանկանում մասնակցել ընտրակեղծիքի, միևնույն ժամանակ ինչ-ինչ պատճառներից ելնելով նաև չեք կարողանում դրանից հրաժարվել (գտնում եմ, որ մշտական եկամուտ չունեցող մարդուն դժվար է մեղադրել այն բանի համար, որ չի հրաժարվում վերցնել 5, 10, իսկ որոշ տեղեկություններով արդեն շուրջ 30 հազար դրամի հասնող ընտրակաշառքի գումարը), ապա ընդհամենը անհրաժեշտ է քվեախցիկ մտնելուց հետո որևէ լրացուցիչ նշում կատարել ձեր ձեռքում գտնվող, արդեն քվեարկված քվեաթերթիկում, որպեսզի այն դառնա անվավեր, օրինակ` ևս մեկ թեկնածուի կամ կուսակցության օգտին քվեարկություն կատարել: ԵԿԵՔ ՄԻԱՍԻՆ ԹՈՒՅԼ ՉՏԱՆՔ ԿԵՂԾԵԼ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s