Հերթական չմտածված քայլ

                                                       

     Մի քանի օր բացակայելուց և Հայրենիք վերադառնալուց հետո  տեղեկացա, որ հայրենի խորհրդարանը մարտի 19-ին մերժել է «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» օրինագիծը: Ասել, թե մեծ զարմանք ապրեցի, երևի թե ոչինչ չասել: Ասել, թե այդ որոշումը` ինչպես այն գնահատեցին ֆրանսահայ կազմակերպությունները` խայտառակ որոշում է, նույնպես նշանակում է ոչինչ չասել: Այնուամենայնիվ փորձեցի գտնել մի տրամաբանակն բացատրություն, որով կարող էին առաջնորդվել այդ հարցի կապակցությամբ որոշում կայացնողները: Տրամաբանականը չգտնելով անցա բոլոր հնարավոր անտրամաբանական տարբերակներին, բայց այդպես էլ չհասկացա օրինագիծը մերժելու պատճառը: Որ այն ընդդիմադիր «Ժառանգությու՞նն» է ներկայացրել: Որ այն կբարկացնի թուրքերին կամ ամերիկացիներին կամ էլի՞ չգիտեմ ում: Որ այն … ոչ, չեմ հասկանում… Եթե անգամ ընդունենք որոշ պաշտոնյաների մեկնաբանությունները, թե նախագիծը լրացումների ու նախապատրաստելու կարիք ունի, ապա, կարծում եմ, ոչինչ չեր խանգառում ընդունել այն առաջին ընթերցմամբ և հանգիստ մշակել ու վերամշակել:  Իսկ ինչ արժեն քննարկումները, թե արդյո՞ք դա PR քայլ չէր «Ժառանգության» կողմից, կարծես թե տվյալ դեպքում դա ինչ-որ նշանակություն ունի: Եթե անգամ փորձենք մի պահ կարծել, որ դա իրոք PR է, դե ուրեմն այդքան խելոք լինեիք ու ինքներդ կազմակերպեիք այդ PR-ը, հիմա որ չեք կարողացել կամ չեք ցանկացել (ասպարեզում շատ ավելի կարևոր հարցեր կան), ուրեմն պետք է երկրի միջազգային հեղինակությանը նման վնա՞ս հասցնել: Իսկ ԱԳՆ-ի մեկնաբանությունները տվյալ դեպքում ուղղակի անհեթեթություն են: Մի թե որոշ մարդիք չեն հասկանում, որ օրինագիծը նման բախտի արժանացնելով խոսելու հրաշալի առիթ ենք տալիս մեր ազգի բոլոր թշնամիներին, այն էլ այն պահին, երբ մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել մինչև Մեծ Եղեռնի հերթական տարելիցը: Միայն մեկ այս հանգամանքը պետք է բավարար լիներ մնացած բոլոր հանգամանքները և նկատառումները հաշվի չառնելու համար: Բայց ավաղ …

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s