Քաղաքական աճպարարները մեզանից անպակաս են

 

    Եվ այսպես, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց Սենատի կողմից հունվարի 23-ին ընդունած` Ֆրանսիայում ցեղասպանությունները ժխտողների համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը։ Անկեղծ ասած, նման  որոշումը սպասելի էր, քանի որ Թուրքիայի կողմից բարձրացված բողոքի ալիքը ֆրանսիացիների համար անսպասելիորեն շատ ուժգին էր և հետևողական:  Երբ 2001 թվականին Ֆրանսիան ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը թուրքերը նույնպես շատ բողոքեցին, սակայն հենց Թուրքիան, հիմնականում իր ներքին և արտաքին թուլության պատճառով, պատրաստ չէր խզել Ֆրանսիայի հետ բոլոր կապերը և արդյունքում, չնայած եղավ որոշակի սառեցում թուրք-ֆրանսիական հարաբերություններում, այնուամենայնիվ, այսպես ասած, «ճակատագրական բաժանում» տեղի չունեցավ: Սակայն անցել է արդեն 10 տարի, աշխարհում շատ բան է փոխվել, Թուրքիան տնտեսապես բավականի հզորացել է և այս անգամ, չնայած այն հանգամանքին, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչումը  ցեղասպանությունները ժխտողների համար քրեական պատասխանատվություն սահմանելու հետ համեմատաբար ավելի նվազ նշանակություն պետք է ունենա, թուրքերը, զգալով իրենց ուժը, բողոքում են շատ ակտիվ, ճնշում են գործադրում Ֆրանսիայի վրա բոլոր կողմերից և բոլոր հնարավոր մեխանիզմներն օգտագործելով, հնչեցնում են շատ ռեալ սպառնալիքներ և ակնհայտ է, որ այս անգամ դրանք դարձնելու են իրականություն: Տվյալ պայմաններում բնական է, որ իր քայլի քաղաքական հետևանքները մինչև վերջ չհաշվարկած Սարկոզին պետք է ինչ-որ ելք գտներ ստեղծված իրավիճակից: Այստեղ հայերին կամ թուրքերին սիրել-չսիրելու խնդիր չկա (հատկապես որ ի սկզբանե հայերի նկատմամբ ունեցած մեծ սիրուց չէր, որ Սարկոզիի կողմից առաջարկվեց այդ օրինագիծը),  այստեղ արդեն առաջին պլան է մղվում վերընտրվելու համար մղվող պայքարում կատարվող քայլերի քաղաքական նպատակահարմարությունը: Եվ այդ տեսանկյունից գտնվել է ուղղակի հրաշալի լուծում`Սարկոզին մնում է մաքուր, ազնիվ, իր խոսքի տեր գործիչ, քանի որ նախագիծը ներկայացրել է իր կուսակցությունը, որը և արել է ամեն ինչ այն խորհրդարանի ներքին և վերին պալատների կողմից ընդունելու համար, սակայն վերջնական արդյունքում նախագիծը օրենք չի դառնում, քանի որ դրան դեմ է Սահմանադրական խորհուրդը, որի հետ Սարկոզին կապ չունի: Ձևական կողմը պահպանված է: Եվ բնական է, որ առաջին դրական արձագանքները արդեն հնչեցին` Թուրքիայի փոխվարչապետն ու արտգործնախարարը ողջունել են Սահմանադրական խորհրդի որոշումը:

     Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ Սարկոզին հայտարարել է, թե մտադիր է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ առաջարկել Սենատի քննարկմանը և արդեն իսկ հանձնանարարել է օրինագծի նոր տեքստ կազմել հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը, ապա պրակտիկ տեսանկյունից դա իրենից ոչինչ չի ներկայացնում, քանի որ Ֆրանսիայում շատ շուտով ընտրություններ են, խորհրդարանը մի քանի օրից գնում է արձակուրդ և ուղղակի ժամանակ չի մնում ոչ նոր օրինագծեր առաջարկել, ոչ էլ խորհրդարանի կողմից դրանք քննարկել:

   Այսքանով նախագահ Սարկոզիի հայտարարությունը մնում է զուտ քաղաքական հայտարարություն և ուրիշ ոչինչ: Մնում է միայն, որ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցներն ու համախոհները ճիշտ եզրակացություններ անեն Սարկոզիի այս քաղաքական աճպարարությունից և իրենց ընտրությամբ արժանի գնահատական տան նրա քայլերին:

    P.S. Բնականաբար, մեծ հարգանքի են արժանի Սարկոզիի կուսակցության շարքային անդամները, հատկապես խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն, որը դրսևորելով իսկական արիություն և քաղաքական մեծ կամք մինչև վերջ պայքարեց օրինագծի ընդունման համար, չնայած թուրք ծայրահեղականների կողմից անընդհատ հնչեցվող սպառնալիքներին: Նման քաղաքական գործիչների, հայ համայնքի ու ազգի կողքին միշտ կանգնած մտավորականների, հասարակ ֆրանսիացիների ստվար զանգվածի շնորհիվ է, որ Ֆրանսիան մնում է ու, հուսով եմ, միշտ կմնա մեր ընկերն ու բարեկամը:

Реклама

3 thoughts on “Քաղաքական աճպարարները մեզանից անպակաս են

  1. Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուները վերահաստատել են Հայոց ցեղասպանության ժխտման համար պատժելու պատրաստակամությունը

    Մարտ 29, 2012 | 17:40
    Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` արագորեն ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: Այդ մասին նրանք ասել են Nouvelles d`Arménie հանդեսին տված հարցազրույցում:
    «Ես պարտավորություն եմ վերցրել եւ կկատարեմ այն: Դա իմ պարտականությունն է որպես հանրապետության նախագահ` պաշտպանել ֆրանսիական քաղաքացիներին, որոնց ժխտումէ սպառնում»,- ասել է Նիկոլա Սարկոզին եւ հավելել. «Կառավարությունն արդեն աշխատում է նոր օրինագծի վրա… Տեքստը կարող է ընդունվել խորհրդարանի լիազորությունների հաջորդ ժամկետի սկզբին»: Նա նշել է, որ հաշվի են առնվելու Սահմանադրական խորհրդի որոշումը:
    Նրա մրցակիցը` Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը հաստատել է, որ իրականում ցանկանում է «ժամկետի սկզբում, հանգիստ պայմաններում իրակաանցնել ցեղասպանության ժխտման քրեականացումը»:
    «Ես համոզված եմ, որ դա պետության պարտքն է` ճանաչել ցեղասպանությունները, որոնք ապացուցված են պատմական հետազոտություններով, իսկ ժխտումը բռնության դրսեւորում է, որ տեղ չունի մեր հանրապետությունում»,- նշել է նա:
    Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ցեղասպանությունների, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության, ժխտման քրեականացման մասին օրենքը հայտարարել էր ոչ սահմանադրական:
    Նշենք, որ ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրենքը, որը հայտնի է որպես Բուայեի օրենքն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին, իսկ այնուհետեւ վավերացվել Սենատում հունվարի 23-ին:
    Մի խումբ ֆրանսիացի սենատորներ բողոքարկել էին այն Սահմանադրական խորհրդում, որն էլ հակասահմանադրական էր ճանաչել:

    http://news.am/arm/news/99154.html

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s