Քննադատելու առիթ փնտրողները

          Ինչպես օրեր առաջ գրել է «Հրապարակ» օրաթերը, «2009 թվականի ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու լուրն անտարբեր չի թողել մեր քաղաքացիներից շատերին:

     Այս անգամ «Ֆեյսբուքի» օգտատերերը քննարկում էին Նազիկի քաղաքական որոշումը: Արտահայտված կարծիքներից պարզ է դառնում, որ մարդկանց դուր չի եկել չեմպիոնի կուսակցականացվելը, քաղաքացիները կարծում են, որ այդպիսով մարզիկները նվաստացնում են իրենց տարած հաղթանակները»:Այնուհետև օրաթերթը ներկայացնում է մի շարք օգտատերերի կարծիքներ, որոնց մեջ, բնականաբար, գերակշռում են «Հայաստանում մոռացել են` ինչ ասել է Ազգային ժողով կամ պատգամավոր, դրա համար էլ աղջիկը մտածում է, որ եթե շտանգան բարձրացրեց, ուրեմն օրենք էլ կարող է գրել…», «Դե, եթե այդ քայլին չդիմեր` սեփական մարզադպրոց հաստատ չէր ունենա…», «…չեմ հասկանում, թե ճանաչվածությունն ինչ կապ ունի օրենքներ գրելու հետ» և նմանատիպ այլ կարծիքները: Փաստորեն, ոմանց կարծիքով Ազգային ժողովում պետք է լինեն միայն հասարակությանը անհայտ իրավաբաններ: Իսկ որոշ ժամանակ անց նույն քննադատողների կողմից նույն եռանդով քննադատվելու են խորհրդարանում հավաքված հասարակությանը անհայտ, լավ օրենք գրող իրավաբանները, քանի որ  իրենք մինչ պատգամավոր դառնալը անհայտ էին, հիմա էլ իրենց թույլ են տալիս հասարակության համար օրենքներ գրել: Իսկ եթե որևէ ասպարեզում, տվյալ դեպքում սպորտում հաջողության հասած անձնավորությունը ցանկանում է ինչ-որ մի բան անել իր հայրենիքի համար, ապա նա «նվաստացնում է իր տարած հաղթանակները:» Լավ, այսքան չուզողություն մեր մեջ որտեղի՞ց, ինչու՞ քեզ լավ զգալու համար պարտադիր պետք է քննադատել և վիրավորել: Ցանկացած քննադատություն պետք է լինի կառուցողական, հիմնված փաստերի վրա, ոչ թե այնպես, ինչպես ընդունված է մեզանում: Որտե՞ղ է գրված, որ սպորտսմենը չի կարող որևէ կուսակցությանն անդամակցել: Իհարկե կարող է: Եվ ավելի քան համոզված եմ, որ նրանք, ովքեր հիմա հեգնանքով կարծիք են հայտնում, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը միանալով Նազիկը «վարձահատույց է լինում» Գագիկ Ծառուկյանին, առանց վարանելու դավաճան կանվանեին Նազիկին, եթե նա որոշեր միանալ, ասենք, «Օրինաց երկիր» կուսակցությանը: Որոշ մարդկանց համար կարևորը քննադատելն է, իսկ առիթ միշտ էլ կարելի է գտնել:

     Ի դեպ, նույն «Ֆեյսբուքում» կարելի է հանդիպել նաև հետևյալ կարծիքի. «Ֆեյսբուքը փրկություն ա հայ ազգի մի տավար հատվածի համար.  Խոհափիլիսոփայելու, սրան նրան քրֆելու, գլուխ գովալու, աշխարհից բողոքելու, ու վերջիվերջո ռեալ գործ անելուց խուսափելու իդեալական պլատֆորմ:»

     Այստեղ, ինչպես ասում են, ավելացնելու բան չկա:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s