Ամսվա մարդ – Լևոն Արոնյան

<<ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ>> քաղաքացիական նախաձեռնությունը <<ԱՄՍՎԱ ՄԱՐԴ>> է ճանաչում շախմատի աշխարհի գավաթակիր, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին:

   

     

_____________________________________________________________________

                 Ինչպես հայտնի է, 2012 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պետք է տեղի ունենան շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումներ, որոնց անցկացման համար հայտ էին ներկայացրել Ադրբեջանի և Բուլղարիայի շախմատային ֆեդերացիաները: Մեր չեմպիոն Լևոն Արոնյանը, որը, բնականաբար, նշված մրցումների հիմնական մասնակիցներից մեկը պետք է լինի, ևս մեկ անգամ դրսևորելով բարձր քաղաքացիական պատասխանատվություն հրապարակավ հրաժարվեց խաղալ Ադրբեջանում: Նա հանդես եկավ հայտարարությամբ, ուղղված ՖԻԴԵի նախագահ Կիրսան Իլյումժինովին և ՖԻԴԵի նախագահական խորհրդի անդամներին, որում նշեց, որ Ադրբեջանում տիրող ընդհանուր մթնոլորտը և մեր երկրների միջև գոյություն ունեցող մշտական լարվածությունն անհնար են դարձնում իր մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող որևէ բարձրակարգ մրցաշարիԱրոնյանը նշել է նաև, որ <<Խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ, որը, ցավոք, այս պահին Ադրբեջանում չկա ազգությամբ հայ որևէ անձնավորության համար:>>Լևոն Արոնյանի այս մոտեցումը անարձագանք չմնաց` ՖԻԴԵի որոշմամբ մրցաշարը կայանալու է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում:

     <<ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ>> քաղաքացիական նախաձեռնությունը ողջունում է հայ անվանի շախմատիստի նման մոտեցումը և կոչ է անում բոլորին չմոռանալ, որ հարևան երկրի կողմից մեր դեմ վարվող քարոզչական և տեղեկատվական պատերազմի պայմաններում անհրաժեշտ է օգտագործել ցանկացած հնարավորություն Ադրբեջանի իրական դեմքը միջազգային հանրությամը ներկայացնելու համար: Մի երկիր, որտեղ մինչ օրս գերության մեջ են պահվում մեր հայրենակիցները և որտեղ արգելվում է հասարակ հայերի մուտքը, չպետք է մեկնեն նաև ճանաչված հայերը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s