Կրկին 100 % համամասնականի մասին

                                                                                                                                 Վերջին օրերին տարբեր քաղաքական ուժերի կողմից բարձրացվել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու` 100 % համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտության հարցը: «Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը նույնպես կողմնակից է 100 % համամասնական ընտրակարգին, ավելին, նման առաջարկով նախաձեռնությունը հանդես է եկել դեռևս 2010 թվականի դեկտեմբերին: Հիշյալ հարցի վերաբերյալ հարցազրույցներից մեկում իմ կողմից ասվել է հետևյալը. «….մեր իրողությունների պայմաններում` պատգամավորի գործունեության նկատմամբ ընտրողների կողմից հսկողություն իրականացնելու մեխանիզմների բացակայության պայմաններում, պատգամավորների ընտրության մեծամասնական համակարգը փաստացի չի ծառայում իր նպատակներին: Իսկ յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ արդեն ավանդույթ դարձած թաղային հեղինակությունների աղմկոտ ընդհարումները, ընդհանրապես որևէ առնչություն չունեն քաղաքականության և իրական ընտրապայքարի հետ: Հաշվի առնելով վերը նշվածը, նպատակահարմար եմ համարում ևս մեկ սկզբունքային փոփոխություն իրականացնել ՀՀ ընտարական համակարգում և նոր օրենսգրքում ամրագրել ՀՀ ԱԺ պատգամավորների ընտրությունները բացառապես համամասնական ընտրակարգով անցկացնելու դրույթը»:

    «Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնության` Հայաստանի ընտրական համակարգի հետագա բարելավման  վերաբերյալ մի շարք այլ մոտեցումներին և առաջարկություններին  ցանկացողները կարող են ծանոթանալ այստեղ. 

http://www.panorama.am/am/law/2010/12/27/erznkyan-low/

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s