Քո իրավունքների պաշտպանության համար պայքարել պետք է միշտ

Օրերս հետաքրքիր մի լուր կարդացի News.am կայքում: Մեջբերեմ այն ամբողջությամբ.

 

«Տարվա քաղաքացի» մրցանակին արժանացել է իր իրավունքների համար պայքարած Հրազդանի բնակիչը

Դեկտեմբեր 12, 2011 | 21:16

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա` դեկտեմբերի 9-ի առթիվ, ՇՊԱԿների ազգային ցանցը սահմանել է «Տարվա քաղաքացի» մրցանակը, որը տրամադրվել է այն քաղաքացուն, ով գիտակցել է իր իրավունքների պաշտպանության կարեւորությունը, ցուցաբերել է սկզբունքային դիրքորոշում եւ գործելակերպ` իր խախտված իրավունքների վերականգնման համար:

     Այս տարի «Տարվա քաղաքացի» մրցանակը հանձնվել է Հրազդան քաղաքի բնակիչփոքրիկ խանութի սեփականատերձեռնարկատեր Գագիկ ԱթասյանինՇահառուի իրավական խնդիրը կապված է եղել Հրազդանի տեղամասի հարկային տեսչության աշխատակիցների կողմից իր անձի նկատմամբ դրսեւորված ոչ օրինական գործելակերպի հետ, երբ վերջիններս վարչական տույժ նշանակելու ոչ օրինական հիմքեր են ստեղծել, ինչի արդյունքում Հրազդանի տեղամասի աշխատակիցների կողմից կազմվել է ստուգման ակտ եւ շահառուի նկատմամբ նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով տույժ` հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելու մտածածին հիմքով:

Շահառուի` հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ դրսեւորած անհանդուրժողականության եւ սեփական իրավունքները պաշտպանելու համարձակության ու հետեւողականության, ինչպես նաեւ ՇՊԱԿի աշխատակազմի մասնագիտական բարձր պատրաստվածության եւ ցուցաբերած օժանդակության շնորհիվ ոչ միայն հնարավոր եղավ ՊԵԿի գանգատարկման հանձնաժողովի որոշմամբ չեղյալ համարել վարչական տույժի համար հիմք հադիսացած ստուգման ակտը, այսինքն վերացվեց 150.000 ՀՀ դրամի տույժը, այլեւ խախտումներ կատարած հարկային ծառայողները ենթարկվեցին կարգապահական պատասխանատվության տարբեր միջոցների”:

Լուրեր Հայաստանից — NEWS.am

       Լուրը բավականին անսպասելի էր, միևնույն ժամանակ շատ ոգևորիչ: Ռետրոսպեկտիվ հայացք գցելով անկախ Հայաստանի հարկային և մաքսային մարմինների 20 տարվա գործունեության վրա կարելի է գալ այն եզրակացության, որ պետական բյուջեն լցնելու ազգանվեր գործը առաջ տանելու հարցին վերը նշված մարմինները անկախության առաջին իսկ տարիներից պահանջվող լրջությամբ չեն վերաբերվել, ընտրելով և մինչ օրս համառորեն գնալով նույն` բոլոր հնարավոր ճանապարհներից վատագույն ճանապարհով. հարկային վարչարարության բարելավման և անհարկի քաշքշուկների բացառման փոխարեն համատարած կիրառվում են ճնշումներ, հավելագրումներ ու նմանատիպ այլ մեթոդներ, որոնց անարդյունավետությունը ակնհայտ է արդեն բոլորին, բացի հարկեր ու տուրքեր հավաքողներից և նրանց վերադասներից: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք` արդեն խոշոր գործարարներն են սկսել իրենց բիզնեսները տեղափոխել հարևան Վրաստան, իսկ միջին և հատկապես մանր ձեռնարկատերերն ուղղակի փակում են իրենց ՍՊԸ-րն ու ԱՁ-ները` ստիպված բռնելով արտագաղթի ճանապարհը, քանի որ այս պայմաններում աշխատել ուղղակի հնարավոր չէ: Մի քանի ամիս առաջ հայտարարվեց, որ այսուհետ Հայաստանում հնարավոր կլինի նոր ընկերությունը գրանցել րոպեների ընթացքում, ինչը ներկայացվեց որպես մեծ ձեռքբերում, կարծես թե ընկերությունը գրանցեցիր ու վերջ, այլևս ոչ մի խնդիր չկա և կարող էս հանգիստ աշխատել: Բայց ի՞նչպես աշխատես, եթե դեռ երկու ամիս չի անցել որ սկսել ես, իսկ հարկային տեսուչն արդեն առաջարկում է գերավճար կատարել, պատճառաբանելով որ իր վրա որոշակի գումար հավաքագրելու <<պլան>> է դրված և ինքը <<չի տեղավորվում>> (առաջացող այլ խնդիրների մասին էլ չեմ խոսում): Ի՞նչ անի այս պայմաններում որևէ փոքրիկ խանութի սեփականատերը: Մեկ անգամ համաձայնվի` տեսուչը կպահանջի նորից և նորից` մինչև սննկանալը: Մերժի` կհայտնվի վերը շարադրված նյութի հերոսի վիճակում. իր վրա ևս ակտ կկազմեն հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելու կամ այլ մտածածին հիմքով և հաստատ ավելի մեծ գումարի չափով, քան իրենից ակնկալվող գերավճարը: Այդ պատճառով գրեթե բոլորը ընտրում են առաջին տարբերակը` ուղղակի ավելորդ գլխացավանքից խուսափելու նպատակով: Եվ միայն հատուկենտները որոշում են մինչև վերջ պայքարել սեփական իրավունքների պաշտպանության համար, ինչը խլում է շատ ժամանակ և նեռվեր, սակայն արդյունքում, ինչպես ցույց տվեց Գագիկ Աթասյանի փորձը, բերում է հաղթանակի: Եվ իմ խորին համոզմամբ, դրական տեղաշարժերը մեր երկրում անկասելի ընթացք կստանան ոչ թե իշխանափոխության, հերթական կամ արտահերթ ընտրությունների կամ նմանատիպ այլ հանգամաքների բերումով, այլ միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացին կսկսի սեփական խախտված իրավունքները պաշտպանելու համարձակություն ու հետևողականություն ցուցաբերել, գնալ մինչև վերջ, անգամ պարտվելու դեպքում շարունակելով պայքարը` գործող ազգային և միջազգային օրենսդրությամբ թույլատրվող բոլոր մեթոդներով: Այլ ճանապարհ ուղղակի չկա:   

Реклама

One thought on “Քո իրավունքների պաշտպանության համար պայքարել պետք է միշտ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s