Ամսվա մարդ – Ռալֆ Յիրիկյան

<<ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ>> քաղաքացիական նախաձեռնությունը <<ԱՄՍՎԱ ՄԱՐԴ>> է ճանաչում «ՎիվաՍելՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:

    Նոյեմբեր ամսվա վերջին օրերին շատերի համար անսպասելի հասարակական քննարկումների կիզակետում հայտնվեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը երբեք աչքի չի ընկել քաղաքական հավակնություններով, ավելին՝ Հայաստանում աշխատելու երկար տարիների ընթացքում չի արտահայտել իր քաղաքական կողմնորոշման մասին վկայող և ոչ մի կարծիք: Իսկ սկսվեց ամեն ինչ ռուսական մի լրատվամիջոցի հրապարակումից, որը հղում անելով անհայտ «շուկայի մասնակիցներին» և «մրցակիցներից մեկի ներքին աղբյուրին» մասնավորապես նշել էր, որ իբր թե «Ղ-Տելեկոմ» ընկերության («ՎիվաՍել-ՄՏՍ» ապրանքային նշան) գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը 2013թ. Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու քաղաքական հավակնություններ ունի և այդ նպատակով «Մոբիլնիե Տելեսիստեմի» ընկերությունը (ռուսական ՄՏՍ մայր ընկերություն) նրան ֆինանսական աջակցություն է ցուցաբերում: Բացի դա, նշվել է նաև, որ «ընկերության կողմից բարեգործական գործունեության իրականացման համար օգտագործվող միջոցների աղբյուր կարող են հանդիսանալ Լիբանանի հայկական համայնքի կողմից հավաքված միջոցները»: Թերևս, հայկական իրականությանը անծանոթ ռուսական լրատվամիջոցը տարածել է ինչ-որ մեկի ականջին հասած «խոհանոցային խոսակցությունները» և ոչ ավելին, քանի որ Ռալֆ Յիրիկյանի կողմից լուրջ քաղաքական նկրտումներ ունենալու դեպքում, այդ կապակցությամբ համապատասխան հայտ ներկայացնելու համար ավելի վատ ժամանակահատված քան հիմա է, գտնել հնարավոր չէ՝ ներքին քաղաքական կյանքում առկա իրավիճակի պայմաններում ՀՀ Նախագահի աթոռի համար ցանկացած նոր թեկնածուի հայտնվելը բացի վնասից, ուրիշ ոչինչ չի բերի այդ թեկնածուին:

    Այդ պարագայում հատկապես հետաքրքիր էր մամուլում և սոցիալական ցանցերում բարձրացած աժիոտաժը` բոլորը սկսեցին քննարկել Յիրիկյանի շանսերը, նրա առաջադրման հնարավորության աստիճանը: Պարզվեց, որ «Facebook»-ում ինչ-որ  քվեարկություններ կան, որտեղ ՀՀ հաջորդ նախագահի ցանկալի թեկնածուների շարքում Յիրիկյանը զիջում է միայն Տեր-Պետրոսյանին (կարծես թե հասարակությունը տեղյակ չէ նման հարցումների արհեստածին լինելու հանգամանքին), անգամ դարակազմիկ կարծիքներ հայտնվեցին, որ Յիրիկյանի առաջադրման հնարավորության մասին լուրը տարածելով Ռուսաստանի իշխանությունները «մեսիջ» են ուղարկում հանրապետության ներկա և նախկին նախագահներին և այլն և այլն: 

    Իր հերթին, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունն օպերատիվորեն արձագանքել է շրջանառվող լուրերին՝ հերքելով դրանք և նշելով, որ «Ռ. Յիրիկյանը ոչ միայն չունի որևէ քաղաքական պաշտոնի ընտրվելու կամ նշանակվելու քաղաքական հավակնություն, ինչի համար նա հստակ հայտարարել է բազմիցս, այլև չի համապատասխանում թեկնածու առաջադրվելու համար պահանջվող չափանիշներից և ոչ մեկին»:

    Մենք բոլոր դեպքերում մաղթում ենք Ռալֆ Յիրիկյանին հաջողություններ և ամենայն բարիք, իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությանը՝ նույն եռանդով շարունակել իրականացվող բարեգործական ծրագրերը: Իսկ ինչով կավարտվի այս պատմությունը և կունենա արդյոք հետագայում Ռալֆ Յիրիկյանը քաղաքական հավակնություններ, թե ոչ, ցույց կտա ժամանակը:

Реклама

3 thoughts on “Ամսվա մարդ – Ռալֆ Յիրիկյան

  1. Vay, inchi ek ayd astichan vatates, chek karcum vor ete cankana naxagah darnal da hamazaynecvac e linelu?)

  2. Ռալֆ Յիրիկյանը ՉԻ ԸՆԴԳՐԿՎԻ ԲՀԿ համամասնական ցուցակում, ՉԻ ԱՌԱԶԱԴՐՎԻ մեծամասնականով

    «Վիվասել» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը երեկ «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հարցին ի պատասխան ըստ էության հերքել է լուրերն այն մասին, թե ընդգրկվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասանական ցուցակում:
    «Ռալֆ Յիրիկյանը բազմիցս հայտարարել է և վերահասատատում է, որ ոչ միայն չունի որևէ քաղաքական պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու հավակնություն, այլև՝ որևէ առնչություն քաղաքականության հետ»,-ասվել է թերթի գրավոր հարցերի «Վիվասել» ընկերության մամլո խոսոնակ Վահե Իսահակյանի տված պատասխանում: Սա նշանակում է, որ Յիրիկյանը չի առաջադրվի նաև մեծամասնական ընտրակարգով: Թերթը նկատում է, սակայն, որ Յիրիկյանը պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավական հնարավորություն չունի էլ, որովհետև ՀՀ քաղաքացիություն ստացել է 2009թ. մայիսին: Այս մասին նույնպես թերթին տեղեկացրել է Վահե Իսահակյանը:
    «ՀԺ»-ն հիշեցնում է, որ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է առնվազն հինգ տարվա ՀՀ քաղաքացիություն ունենալ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s