Բաց նամակի հետքերով

Ինչպես հայտնի է, Երևանի Արամի փողոցի թիվ 30 հասցեում տեղակայված շենքի քանդման դեմ հանդես եկող նախաձեռնության անդամներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցումով հանդիպել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը և Երևանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչիկ Պողոսյանը: Դրանից հետո հանդիպում է տեղի ունեցել նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում, որին մասնակցել է Երևանի վերը նշված հատվածում կառուցապատման նախագծի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը, ով նշել է, որ Արամի 30 հասցեում տեղակայված  շինությունը ընդգրկված չէ ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող կառույցների ցանկում:

    Պաշտոնյաները նաև նշել են, որ առկա է ՀՀ կառավարության 2008 թ. նոյեմբերի 20-ի որոշում, համաձայն որի տարածքը ճանաչվել է որպես բացառիկ `գերակա հանրային շահ և հայտարարվել է իրացման գոտի: Այսինքն, տվյալ դեպքում քաղաքապետարանը հանդես է գալիս կատարողի դերում և բնական է, որ քաղաքի պատասխանատուները այլ պատասխան տալ չեին կարող:

        Միևնույն ժամանակ շատ բնական, մերօրյա առևտրային տրամաբանության մեջ լիովին տեղավորվող է նախագծի հեղինակ ճարտարապետի մոտեցումը: Ինչ վերաբերվում է տվյալ շինությունը ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող կառույցների ցանկում ընդգրկված չլինելու հարցին, ապա նույնպես ամեն ինչ հասկանալի է ՝ ո՞ւմ է պետք 19-րդ դարի ինչ-որ շենք, որը քաղաքի ուղիղ կենտրոնում այդքան տեղ է զբաղեցնում, բա ամոթ չի՞: Եվ ընդհանրապես, մի հատ մտասուզվեք այս բառերի մեջ՝ <<ճարտարապետական բացառիկ արժեք>>: Չգիտեմ ով է հորինողը, բայց հաստատ շատ խելոք մարդ է: Ցանկացած շինության մասին, ցանկացած պահին կարելի է ասել, որ արժեք, իհարկե, ներկայացնում է, բայց, ցավոք, այդ արժեքը բացառիկ չէ: Եվ վերջ: Նման տրամաբանությամբ վաղր-մյուս օրը Օպերայի շենքն էլ կարող է ԲԱՑԱՌԻԿ արժեք չներկայացնի, արդեն կան խոսակցություններ, որ նոր օպերայի շենք է հարկավոր, քանի որ առկա շենքը ճիշտ նախագծված չէ և հարմար չէ օպերաներ բեմադրելու համար՝ երգելուց ձայնը բարձրանում է վերև և կորում… մոտավորապես նման մի բան մի օր կարդացի համացանցում: Այնպես որ, մեր երկրում ամեն ինչ էլ հնարավոր է:

        Այստեղ մի բան է անհասկանալի՝ կառուցապատողի մոտեցումը: Ժողովրդի լեզվով ասած՝ էս նեղ մաջալին, ձմեռվա կեսին ու ընտրություններին ընդառաջ հասարակական բողոքի ալիք է բարձրանում, ինչպես ասում են լրիվ անիմաստ տեղը: Եղանակային ցուրտ պայմաններում ամենաշատը, ինչ արվելու է այդ տարածքում, դա առկա շինությունը քանդելն է լինելու և մի մեծ փոս փորելը, որից հետո աշխատանքները, որպես կանոն, կկոնսերվացվեն մինչ տաք եղանակները: Ինչ՞ իմաստ ունի այդ դեպքում Երևանի կենտրոնում կապույտ ժապավեններով շրջապատված հերթական հսկայական փոսը: Մի քիչ էլ սպասեք, եղանակները տաքանան, ընտրությունները բարով-խերով ավարտվեն, իսկ դրանից հետո հերն էլ անիծած, թե ժողովուրդն ինչ կասի կամ կանի: Ինչպես շատ անգամ նախկինում: 

         Իսկ եթե լուրջ, ապա Թռչկանի օրինակը ցույց տվեց, որ հասարակության ակտիվ պահվածքը որոշ դեպքերում բերում է նրան, որ ինչ-որ բան հնարավոր է լինում փոխել: Այնպես որ տվյալ դեպքում ևս, շատ փոքր, բայց շանս այնուամենայնիվ կա:

            Խոսքը կառավարությանն է:

Реклама

3 thoughts on “Բաց նամակի հետքերով

  1. Բայց ոնց որ Ձեր ասածով են ուզում անեն, պարոն Երզնկյան, զգում եք?, ինչ-որ շատ անսպասելի նահանջեցին, նամն բան նախկինում չի եղել: Երեվի իրոք սպասում են ընտրությունների ավարտին(((

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s