Հայտարարություն


      <<ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ>> քաղաքացիական նախաձեռնությունը միանում է մի շարք հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և ՀՀ քաղաքացիների կողմից ստորագրված ԲԱՑ ՆԱՄԱԿԻՆ՝ Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող կառույցը  իր տեղում պահպանելու պահանջի վերաբերյալ և կոչ է անում ՀՀ կառավարությանը ուսումնասիրել 2008թ. նոյեմբերի 20-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու՝ հիշյալ տարածքը որպես բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից հանելու հնարավորության հարցը:

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Պահանջում ենք, որ Արամի 30 հասցեում գտնվող կառույցը պահպանվի իր տեղում, քանզի նշված կառույցը՝

1. գտնվում է մի փողոցում, որի ճարտարապետական համատեքստային տրամաբանությունը փոփոխելն անընդունելի է, քանի որ դրանով կվերանա զբոսաշրջիկներին գրավող և երևանցիների համար հարազատ քաղաքային յուրահատուկ կոլորիտն ու գեղագիտական արժեքը,
2. հանդիսանալով քաղաքի կենտրոնում պահպանված՝ 19-րդ դարի սակավաթիվ կառույցներից մեկը և միաժամանակ՝ կարմիր տուֆից կառուցված բացառիկ շինություն՝ ըստ էության հուշարձան է, որն առանձնանում է ճարտարապետական հին և յուրատիպ հորինվածքով,
3. ապամոնտաժման համար դեռևս չկա հաստատված որոշում, ուստի անհասկանալի է, թե ինչու է արդեն շոշափվում շենքը «քանդելու» գաղափարը. իսկ եթե որոշում, այնուամենայնիվ, ընդունվել է, ապա հանրությանը պետք է նախապես տեղեկացվեր այդ մասին,
4. պատմական կորիզի մի մասն է կազմում, քանի որ Երևանի պատմության մի զգալի շերտ ներկայացված է քաղաքի կենտրոնում կանգուն մնացած՝ արդեն իսկ սակավաթիվ շենքերով, ուստի պատմական այդ կորիզի հետագա ձևախեղումը ենթադրող ցանկացած քաղաքաշինական գործընթաց, բացարձակապես անընդունելի է, 
5. ոչնչացնելու ցանկացած մտադրություն, ինչպես նաև ՀՀ-ում պատմամշակութային նշանակություն ունեցող այլ կառույցների գոյության նկատմամբ ցանկացած ոտնձգություն խոցելի է դարձնում նաև արտերկրում հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության պետական քաղաքականությունը:

Մենք գտնում ենք, որ քանի դեռ հանրային քննարկման չի դրվել Աբովյան, Արամի և Նալբանդյան փողոցներով պարփակված հատվածի քաղաքաշինական ամբողջական լուծման հարցը, քաղաքի տվյալ հատվածում կատարվող բոլոր ձևափոխությունները պետք է սառեցվեն, և տարածքը չպետք է ենթարկվի որևէ փոփոխության:


«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ
«Հույսի կամուրջ» ՀԿ
«Փրկենք հուշարձանները» նախագիծ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հայկ Բիանջյան, ֆոտոլրագրող
Նունե Գրիգորյան, լրագրող
Վարդուհի Հարությունյան — տնտեսագետ, բնապահպան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s