Թանգարան բաց երկնքի տա՞կ

     

     Մեզանում շատ է խոսվում Հայաստանը զբոսաշրջության կենտրոն դարձնելու մեծ ծրագրերի մասին: Բարի խորհրդային ավանդույթի համաձայն ոլորտի պատասխանատուները թերևս կարծում են, որ ցանկություն հայտնելը արդեն իսկ գործի կեսն է: Մինչդեռ զբոսաշրջիկները և տարբեր առիթներով Հայաստան այցելողներն այլ կարծիքի են:    

     Վերջերս համացանցում հայտնաբերեցի zyalt անունով հայտնի ռուսաստանյան բլոգերի տպավորությունները Հայաստան կատարած եռօրյա այցելության մասին: Պետք է նկատել, որ zyalt-ը որոշակի հեղինակություն է վայելում ռուսալեզու բլոգոսֆերայում, այդ կապակցությամբ նրա գրառումները միշտ ուշադրության են արժանանում և շատ ցավալի է կարդալ նրա կարծիքը հատկապես Երևանի մասին, հիմնականում այն պատճառով, որ չհամաձայնվել նրա կարծիքի հետ շատ դժվար է: Ամենայն մանրամասնությամբ ներկայացնելով այն ամբողջ խայտառակությունը, որ մենք տեսնում ենք ամեն օր և արդեն այդքան ենք սովորել, որ շատ ժամանակ արդեն չենք ելք նկատում, նա առանձին ուշադրության է արժանացրել Արարատյան զանգվածում տիրող իրավիճակը, որտեղ ինքնակամ շինարարությունը արդեն անցել է բոլոր թույլատրելի անգամ բարոյական նորմերը, արդեն չեմ խուսում հրդեհային կամ շինարարական նորմերի ու նմանատիպ այլ <<մանրուքների>> մասին:

      Այդ ամենը կարդալուց հետո ինձ հետաքրքրեց թե կան արդյոք համացանցում Հայաստան այցելած այլ մարդկանց բացասական տպավորությունները: Մի փոքր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հատկապես համացանցի ռուսալեզու հատվածում առկա են բազմաթիվ բլոգեր և կայքեր, որտեղ տարբեր երկրներ այցելած զբոսաշրջիկները տեղադրում են իրենց տպավությունները այս կամ այն երկրի վերաբերյալ և որ Հայաստանի մասին պատմող տպավորությունները բավականին շատ են:

     Այդ կապակցությամբ պետք է նկատել, որ կապված մեր բնության և պատմական հրաշալիքների հետ տպավորությունները հիմնականում դրական են: Իսկ Երևանից դուրս հատկապես մեծ դժգոհություն է առաջացնում նորմալ հյուրանոցների սակավությունը, միջհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակը, բացի հայերենից այլ լեզուներով ցուցանակների պակասը, այսինքն հիմնականում այն ամենը, ինչից դժգոհում ենք բոլորս: Առանձին կետով կցանկանայի նշել դժգոհությունները ճանապարհային ոստիկանության պահվածքից: Մենք արդեն, կարելի է ասել, սովորել ենք, որ ոստիկանները վարորդներին անտեղի չեն անհանգստացնում, սակայն, պարզվում է, օտարերկրացիների նկատմամբ վերաբերմունքն այլ է: Այսպես, puerrtto անունը կրող բլոգերը համայն հանրությանը պատմում է այն մասին, որ բարով <<տուգանվելու>> առաջարկը մերժելուց հետո մեր տեսուչները երկար ժամանակ ուղղակի հետապնդում էին իրեն (!) և անգամ ներկայացնում է իր բլոգում ՃՈ ավտոմեքենայի լուսանկարը:

     Միաժամանակ, գրեթե բոլորը նկատում են, որ Երևանից դուրս ժողովուրդը շատ ավելի աղքատ է ապրում:

     Ընդհանուր առմամբ, ծանոթանալով բավականին մեծ քանակությամբ կարծիքների, կարելի է արձանագրել, որ չնայած Ռուսաստանում վերջին ժամանակներում սքինհեդների, այդ երկրի կայունության համար մեծ վտանգ ներկայացնող նմանատիպ այլ հանցավոր խմբերի ակտիվությանը, ինչպես նաև Մոսկվայում ու մյուս խոշոր քաղաքներում տիրող հակակովկասյան ընդհանուր հիսթերիային, Հայաստանի և հայերի հետ երբևիցէ որևէ կապ չունեցած ռուս երիտասարդների բավականին մեծ զանգված այնուամենայնիվ ցանկություն է հայտնում այցելել և այցելում է Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ, անգամ այն պայմաններում, որ տուրիստական գործակալությունների առաջարկություններից օգտվելու դեպքում Հայաստան այցելելն իրենց վրա ավելի թանկ է նստում, քան նույնքան օրով երվոպական որոշ երկրներում հանգստանալու համար տուրիստական փաթեթ գնելը, էլ չեմ ասում Դուբայի, կամ Անթալիայի մասին: Վերոնշյալը, իմ կարծիքով, վկայում  է այն մասին, որ զբոսաշրջության կենտրոն դառնալու բավականին մեծ պոտենցիալ, այնուամենայնիվ, ունենք: Այլ հարց է, թե բացի այդ մասին հայտարարելուց իրականում ինչ է արվում դրան հասնելու համար: Հիշյալ հարցի պատասխանը որոշ չափով տալիս են ռուսաստանցի զբոսաշրջիկները` մեր երկրի մասին իրենց գրառումներով: Ցավոք, գրարումներն այդ ոչ միշտ է, որ դրական են:

P.S. Որոշ կարծիքներին կարելի է ծանոթանալ այստեղ.

http://zyalt.livejournal.com/406847.html

http://puerrtto.livejournal.com/153225.html

http://texnic.livejournal.com/69756.html

http://dolboeb.livejournal.com/2228962.html#comments

http://alexrage.livejournal.com/15853.html

http://valerianoffka.livejournal.com/612447.html

http://east-travel.livejournal.com/27619.html

http://ru-travel.livejournal.com/18843208.html#cutid1

http://texnic.livejournal.com/tag/%D0%90%D1%80%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F

http://tourbina.ru/guide/%D0%90%D1%80%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F-108284/%D0%97%D0%B0%D0%BC%D0%B5%D1%82%D0%BA%D0%B8/

http://www.wise-travel.ru/asia/armenia/

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s