«Չէի հասկանում այդ մարդկանց, մինչև եկավ մի պահ»

   Կարդալով այս խորագրի ներքո Panorama.am կայքում տեղադրված լրագրող Լալա Տեր-Ղազարյանի նյութը մի պահ տխրեցի և միաժամանակ հասկացա, որ ինքս գտնվում եմ նույն վիճակում՝ ես նույնպես առաջ չէի նկատում, որ գնալով իմ շրջապատում Հայաստանը լքողների թիվն ավելանում է և կարծում էի որ դա, ինչ-որ չափով, բնական երևույթ է: Սակայն արդեն հնարավոր չէ դա չնկատել:

  Բոլորովին վերջերս Հայաստանից հեռացավ իմ հերթական ընկերը. ունենալով պահանջված բարձրագույն կրթություն, նա ոչ մի կերպ չէր կարողանում հաղթահարել աշխատանքի ընդունվելու համար մեզանում լայն տարածված <<ծանոթ-ընկեր-բարեկամ>> պատնեշը: Եվ ուր է գնում մեր պետությունը, եթե արդեն միգրացիոն պետական ծառայությունն է հաստատում, որ այս տարվա 9 ամիսներին Հայաստանի սահմանի հատման տվյալներով երկրից մեկնել է մոտ 90 հազարով ավելի մարդ, քան ժամանել է, և որ 2011-ին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկնողների եւ ժամանողների բացասական տարբերությունը աճել է մոտ 25 հազարով: Ե՞րբ է սա ավարտվելու: Հիմա չեի ցանկանա ավելի մանրամասն քննարկել երևույթի պատճառները և խոսել հնարավոր լուծումների մասին, քանի որ դա առանձին, խորը ուսումնասիրության առարկա է: Բայց որ ինչ-որ մի բան այնպես չէ, արդեն ակնհայտ է նաև հեղափոխական գաղափարներից շատ հեոռւ գտնվողների համար: Շատերը կհիշեն 90-ականներին տարածված հայտնի անեկդոտը՝ երկրից վերջին մեկնողի կողմից օդանավակայանում լույսը անջատելու մասին: Սակայն եթե այսպես շարունակվի, երևի թե անջատելու բան էլ չմնա…

Չէի հասկանում այդ մարդկանց, մինչև եկավ մի պահ Panorama © — Պանորամա | Հայաստանի նորություններ

  Գնալով իմ շրջապատում Հայաստանը լքողների թիվն ավելանում է: Առաջ չէի նկատում, չէի տեսնում, կամ գնացողներն էին քիչ, կամ էլ ինձ շատ հարազատ մարդիկ չէին. ինչևէ, չէի զգում: Հիմա և զգում եմ, և մտահոգվում: Ու որքան էլ ինձ արտագաղթի վերաբերյալ պաշտոնական թվեր ներկայացվեն, ես դրանց կպատասխանեմ. մի հորաքույրս ամուսնու հետ Ռուսաստանում է, էն մի հորաքրոջս տղան կնոջ ու երեխայի հետ Բելգիայում է, էն մի հորաքրոջս ամուսինը տղայի հետ Իսպանիայում է, մորաքրոջս ամուսինը մի քանի ամիս Ռուսաստանում էր, առողջական խնդիրների պատճառով հետ եկավ Հայաստան, բուժվեց, բայց երևի էլի գնա, բարձրագույն կրթությամբ 40-անց տղամարդը ոչ մի աշխատանք չի կարողանում գտնել: 

Սրան կավելացնեմ`  քրոջս ընկերուհին Ուկրաինայում է ընտանիքի հետ, դասընկերուհիներիցս երեքը Ռուսաստանում են` ամուսինների հետ, հարևաններից մի քանիսը` ոմանք ընտանիքի հետ, ոմանք էլ այստեղ երեխաներին ուրիշի խնամքին թողած… Մայրիկիս հորաքրոջ աղջիկը Շվեդիայում է, քեռիս էլ ոտավորվել էր, իր չորս երեխաների ու կնոջ հետ ուզում էր գնալ նրա մոտ, լավ է` բանկը գումար տրամադրելու համար շատ փաստաթղթեր էր պահանջել, էդ մտքից հետ կանգնեց: էսքանով դրսում եղած հարազատներիս ու մտերիմներիս թիվը չի սահմանափակվում, շատ են, շատ-շատ: 

Երեկ մամայենցս տանն էինք: Տխրեցի էլի. հարևանի տղան ինձ հասակակից` 27 տարեկան կնոջ հետ գնում է ծնողների մոտ` Ռուսաստան: Ամառվա սեզոնին գյուղում ուրիշի դաշտերում բեռնակրությամբ էր զբաղվում, հիմա սեզոնը չէ, ոչ կրելու բան կա, ոչ էլ այլ աշախատանք: Գնում են, մի քանի ամսից էլ փոքր եղբայրն է գնալու կնոջ հետ: Մեր հին փողոցում ևս մեկ դարպաս չգիտեմ ինչքան ժամանակով փակ է լինելու: Առաջ մեր փողոցում եռուզեռ էր տիրում օրվա ցանկացած պահի, հիմա երեխաները քիչ են, շաաաատ քիչ: Նրանք էլ Հայաստանում, Արարատում, մեր գյուղում, մեր փողոցում չէ որ ծնվում են, ծնվում են ուրիշ երկրում, սովորում են ուրիշի արժեքները, տարածում են իրենց սովորածը…

Առաջ երբեք էլ չեմ հասկացել հայրենիքը լքողներին, լավ չենք ապրել, բայց բավարարվել ենք եղածով, հայրս, մայրս, տատս հողը քամում էին, մի բան ավելի ստանալու համար: Հողն էլ ուժասպառվում էր, չէր կարողանում, դրա հետ մեկտեղ նրանց առողջությունը: Բայց երբեք չենք եղել էն մարդկանց խմբում, որ ամեն պատեհ ու ոչ պատեհ առիթներով վրա են բերում. «երկիրը երկիր չէ, մարդ պիտի թողնի ու գնա»: Սա խորթ էր ինձ համար, մինչև մի պահ` մինչև 3.5 տարի առաջ ամռանը, երբ հղի ժամանակ Այրարատ կինոթատրոնի դիմացի ՄԱՅԹԻՆ քիչ էր մնում մեքենայի տակ ընկնեի: Ոչ փողոցն էի սխալ կամ ճիշտ տեղից հատում, ոչ էլ ինչ-որ մեկի ավտոտնակի դեմն էի փակել, այգուց դուրս էի եկել, քայլում էի կանգառ` ՄԱՅԹՈՎ: Վարորդի դեմքն ու ձեռքը դաջվել են հիշողությանս մեջ: Նա ափերն իրար սեղմած իմ` հղի կնոջ կյանքի անվտանգության համար չէ, որ աղոթում էր, դեմքին էլ մեղքի զգացում չէր արտահայտված: Նա ձեռքը պարզել էր իմ կողմ ու գոռում էր, ի՞նչ ես եկել-ընկնում մեքենայիս տակ: Մեքնենան էլ թանկարժեք չէր, ի դեպ, բաց դեղին «31/10»: Ես հիասթափվեցի… ոչ թե պաշտոնյայից, որ կաշառք է վերցնում, ոչ թե ղեկավարից, որ աշխատողի իրավունքն է խախտում, ոչ թե բժշկից, որ իր փողի համար վատ քայլի է դիմում, ոչ թե սպայից, որ զինվոր է ծեծում, այլ մարդուց, սովորական քաղաքացուց, որ կարող է իրեն հավասար մեկին մայթի վրա վրաերթի ենթարկել ու ներողություն չխնդրել, այլ ձեռքը տնկել վրան ու բղավել, մեղադրել:

Վախեցած էի, նյարդայնացած: Ուզեցի ոստիկանություն դիմել, բայց արդեն կարծրատիպ է` ի՞նչ պիտի անեն: Մտածեցի, կասեն ստից բան է, մենք լուրջ հանցագործություններ ենք բացահայտում: Հիմա չեմ էլ կարող ասել սխալ արեցի, թե ճիշտ, բայց էդ ժամանակ ու դրան հաջորդած ժամանակում մի քանի անգամ հասցրեցի զգալ, որ քաղաքացին մեր երկրում անպաշտպան է: Պաշտպանված չէ ոչ մեկից` սկսած հասարակ քաղաքացուց մինչև բարձրաստիճան պաշտոնյա, իրենք էլ իրենց հերթին պաշտպանված չեն ոչ մեկից:

Իրոք, Հայաստանից չեմ ուզում գնալ, բայց ուզում եմ, որ իմ իրավունքները պաշտպանված լինեն: Ու խնդիրը չեմ ուզում տեղափոխել դատիրավական կամ այլ հարթություն, ինձ համար կարևորը բարոյական հարթությունն է. ամեն մեկս պետք է մեզանից սկսենք: Եթե ես փողոցը չեմ հատում հետիոտնի համար սահմանված անցումով, էլ ի՞նչ իրավունքով պահանջեմ վարորդից, որ նա երթևեկի կանոններով, եթե ես աշխատանքից ամեն օր ուշանում եմ 10-20 րոպեով, էլ ի՞նչ իրավունքով պահանջեմ, որ մանկապարտեզի դաստիարակը կամ անձնագրային բաժանմունքի ղեկավարը ժամանակին գան աշխատավայր: Բայց եթե ես կարգապահ ու օրինապահ քաղաքացի եմ, և շատ եմ ուզում ժամանակին ներկայանալ աշխատանքի, բայց գալիս տեսնում եմ, որ քաղաքի կենտրոնը փակել են` առանց ինձ իմաց տալու, իմ` որպես օրինապահ ու իմ երկիրը սիրող քաղաքացու հիասթափությունն էլ ավելի մեծ է լինում, քան էն մյուսինը, որ փողոցն էլ է սխալ տեղով հատում, որ փողով երեխային բուհ է ընդունել տալիս, որ … 

Երբ ընկերներս եվրոպական որևէ երկիր են գնում, գալիս են ու առաջին բանը, որ ասում են, սա է. «էդ ի՜նչ օրենքի երկիր է»: Այսինքն օրենքը գործում է, մարդիկ վստահում են էդ համակարգին, մարդիկ եթե վեճ ունեն, իրար վրա ատամ չեն պահում, հետո չարացած վրեժ լուծում, մարդիկ օրենքի մարդուն են դիմում, ու հենց սա է, որ առաջինը գնահատվում է մեր` հայաստանցիներիս կողմից:

Ես ուզում եմ ապրել Հայաստանում, ես չեմ ուզում լքել իմ երկիրը, ուզում եմ, որ իմ երեխան մեծանա այստեղ, բայց չապրի իմ հիասթափությունները` բախվելով անօրինականությանը, անարդարացիությանը: Ես երազում եմ լինել դեմոկրատ, օրինական երկրի քաղաքացի, էդ դեպքում ոչ մի սոցիալական վատ պայման ինձ չի ստիպի երեխայիս հետ ինքնաթիռ նստել ու այլ երկրում ապրել:

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

http://www.panorama.am/am/pan-copy/2011/10/19/migracia-law-man/

Реклама

2 thoughts on “«Չէի հասկանում այդ մարդկանց, մինչև եկավ մի պահ»

  1. Im bolor ynkeruhinery gnacel en, BOLORY!!! Expayrs el e gnacel Rusastan, hima mez a kanchum. Hayrs der dimadrum a, te che arden shutvanic gnacel eink(((

  2. Isk im hamakursecin yntaniqov Lehastanic het en ekel. Asum en vor chein karox, karotum ein. U shaterin gitem vor uzum en het gal, aynpes vor amen inch lav e linelu!

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s