Բանակցություններ, ելույթներ, տարօրինակ մտքեր

       Եվ այսպես, պատմության գիրկն անցավ իշխող կոալիցիա — ՀԱԿ հերթական՝ արդեն երրորդ հանդիպումը: Մինչ այդ Տեր-Պետրոսյանը հանրահավաքում արդեն հասցրել էր հայտարարել, որ «եթե առաջիկա մեկ–երկու ամսում իշխանությունները վերջնականապես չկողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, ապա ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի», և ՀԱԿ-ի օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ «Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»։ Ընդհանրապես, արդեն առաջին հանդիպումից հետո տպավորություն ստեղծվեց, որ ՀԱԿ-ում վստահ էին, որ իշխանությունները չեն համաձայնվի բանակցությունների գնալ, իսկ երբ որ իշխանությունները համաձայնվեցին, Տեր-Պետրոսյանը, հասկանալով, որ այս անգամ ևս Սերժ Սարգսյանը տակտիկական հաղթանակ է տարել, այնուամենայնիվ չի կարողացել հրաժարվել իր իսկ առաջարկից և արդյունքում ՀԱԿ-ում մի տեսակ «իրար են խառնվել» ու մինչ օրս չեն կարողանում ճիշտ տոն վերցնել ընթացող բանակցություններում և դրա հետ կապված հայտարարություններում: Արդյունքում ականատես ենք դառնում «հաջորդ հանդիպումը պետք է չեզոք վայրում կայանա» և նմանատիպ այլ անլուրջ պահանջների ու հայտարարությունների (տեսնես ինչ չափանիշներից ելնելով են որոշել, որ կառավարության ընդունելությունների տունը Հանրային խորհրդի նստավայրից ավելի չեզոք վայր է): Արդյունքում սկզբից հայտարարում են երկխոսությանը իրենց պատրաստակամության մասին և նստում կլոր սեղանի շուրջ, իսկ հետո հայտարարում են, որ առաջիկա ամիսներին իշխանությունները պարտադիր կերպով պետք է արտահերթ ընտրություններ անցկացնեն: Եվ դա, պարզվում է, վերջնագիր չէ, այլ ընդհամենը «զգուշացում» (տեսնես այդ դեպքում վերջնագիրը որ՞ն է):

       Սակայն ամենազավեշտալին այստեղ Լ. Տ-Պ-ի վերը շարադրված մտքերի վերջին հատվածն է՝ արտահերթ ընտրություններ չանցկացնելու դեպքում ՀԱԿ-ի կողմից Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականի պահանջը դնելու վերաբերյալ: Այսինքն, ստացվում է որ իշխանությունները պետք է հրատապ նշանակեն արտահերթ ընտրություններ, (իմա՝ հանրապետության Նախագահը և իշխող կոալիցիան պետք է հրաժարական տան) թե չէ ՀԱԿ-ը կպահանջի հանրապետության Նախագահի և իշխող կոալիցիայի հրաժարականը…. Դուք մի բան հասկացա՞ք: Փաստորեն, ստացվում է, որ արդեն շուրջ երեք տարի է ՀԱԿ-ն ուրի՞շ բան է պահանջում:

       Եվս մեկ հետաքրքիր միտք Լ. Տ-Պ-ի ելույթից. երկխոսության արդյունքում «միջազգային ասպարեզում անսահմանորեն բարձրացել է Հայաստանի հեղինակությունը որպես քաղաքակիրթ երկիր, քաղաքակիրթ պետություն: Նաև ուժեղացել են Հայաստանի դիրքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում» (©»Հրապարակ» օրաթերթ): Դա իհարկե լավ է, որ Տեր-Պետրոսյանը Հայաստանի հետ կապված գոնե մեկ անգամ նաև ինչ-որ դրական բան է նկատում: Սակայն կարելի՞ է արդյոք այստեղից եզրակացնել, որ եթե «մեկ–երկու ամսում» արտահերթ ընտրություններ տեղի չունենան, Տեր-Պետրոսյանը պատրաստ է իշխանությանը հասնելու համար ինքն իր ձեռքով հեղինակազրկել Հայաստանը և անսահմանորեն թուլացնել մեր դիրքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Եթե այո, ապա այդ դեպքում ինչո՞վ է նա տարբերվում մեր ազգի դարավոր թշնամիներից:


Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s